Նիկոլայ Մուրավյով-Կարսկի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկոլայ Մուրավյով-Կարսկի | |
---|---|
![]() | |
հուլիսի 14, 1794 - հոկտեմբերի 23, 1866 (72 տարեկան) | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Սկորնյակովո, Zadonsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | Հետևազորի գեներալ |
Հրամանատարն էր | 13th Grenadier Regiment of Erivan? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական պատերազմ |
Պարգևներ |
Նիկոլայ Մուրավյով (Կարսկի) (հուլիսի 14, 1794, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1866, Սկորնյակովո, Zadonsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս հետևազորի գեներալ (1853 թվականից)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին, ռուսական բանակի 1813-14 թվականների արտասահմանյան արշավանքներին։ Եղել է նախադեկաբրիստական խմբակների կազմակերպիչ, սակայն հետագայում հեռացել է դեկաբրիստներից։ Ծառայել է Կովկասում, մասնակցել ռուս-պարսկական, ռուս-թուրքական (1828-29) պատերազմներին։ Ռազմադիվանագիտական առաքելություններով եղել է Խիվայում և Բուխարայում (1819-20), Եգիպտոսում, Թուրքիայում (1832-33), նպաստել 1833 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքմանը։ Մուրավյովը կողմնակից էր ճորտությունից գյուղացիների ազատագրմանը, հովանավորել է աքսորյալ դեկաբրիստներին, որի, ինչպես նաև բանակում տիրող կարգը քննադատելու համար շնորհազրկվել է և ազատվել պաշտոնից։ Սակայն շուտով (1848) վերականգնվել է, 1854 թվականին նշանակվել Կովկասի փոխարքա և Առանձին Կովկասյան կորպուսի հրամանատար։ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-56) գլխավորել է Կարսի բերդի պաշարումը և գրավումը (որի համար և ստացել է Կարսկի ռուս.՝ Карсский անվանումը)։ 1856 թվականից՝ պաշտոնաթող, Պետական խորհրդի անդամ։
|