Վարդան Աստվածատրյան Արշակունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Աստվածատրյան Արշակունի
Թիֆլիսի քաղաքագլուխ
1858-1860
Նախորդող Անդրեյ Դավթյան Մանանով
Հաջորդող Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյան
 
Գործունեություն՝ Քաղաքական
Պետական
Հասարակական
Բարեգործություն
Տնտեսական
Ազգություն Հայ
Ծննդյան օր Անհայտ
Ծննդավայր Թիֆլիս?
Վախճանի օր 1862
Վախճանի վայր Թիֆլիս

Վարդան Աստվածատրյան Արշակունի (ծնն. թվ. անհայտ է, Թիֆլիս? - 1862թ., Թիֆլիս), հայազգի պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, բարեգործ, խոշոր տնտեսվարող, ձկնարդյունաբերող։ Ունեցել է տոհմական պատվավոր քաղաքացու տիտղոս։ Վարդան Արշակունին գործունեություն է ծավալել տնտեսության, վարչական և կառուցապատման ոլորտներում[1][2]։

Տնտեսական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-ական թվականների վերջերից սկսած հանդես է եկել ձկնարդյունաբերության ասպարեզում[1][2][3]։ Նրա գլխավորած ընկերությունը Սալիանի ձկնորսատեղիի բաժնետեր էր (ներկայում՝ Ադրբեջանի Սալյանի շրջան)[1][3]։ Սալիանի արդյունաբերության կառավարիչը 1853 թվականին Շամախիի զինվորական նահանգապետ գեներալ-մայոր Չիլյաևին է ներկայացրել «Բոժայա պրոմիսլ»-ի (“Божьяго-Промысла”) կողմից արտադրված ձկնկիթի հերմետիկ փակված մի քանի թիթեղյա տուփեր և խնդրել դրանք առաքել Պետերբուրգ, որից հետո սկսվում է հավանության արժանացած արտադրանքի առաքումը դեպի Ռուսաստան[1][4]։ Նրա գլխավորած ընկերությունը Սալիանի ձկնորսատեղիի բաժնետեր էր (ներկայում՝ Ադրբեջանի Սալյանի շրջան)[1][4]։ Հայտնի է, որ Արշակունին 1854 թվականի գարնանը Աստրախանով դեպի Պետերբուրգի Բարձրագույն Դուռ է առաքել «Божьяго-Промысла»-ի արտադրած 200 տուփ ձկնկիթը։ Բարձրագույն Դռան նախարար կոմս Ադլերբերգերը 1855 թվականին մարտին Շամախիի ռազմական նահանգապետից կրկին խնդրել է նախորդ տարվա նման Բարձրագույն Դուռ առաքել հերմետիկ փակված թիթեղյա տուփերով ձուղպաթաղանթի ձկնկիթ։ Այդ պատվերը կրկին իրականացվել է Վարդան Արշակունու կողմից[1][4]։

Արդեն 1854 թվականին Վարդան Աստվածատրյանն անդրկովկասյան ձկնարդյունաբերությունն իրենց ձեռքում կենտրոնացրած երեք անձերից մեկն էր։ Մյուս երկուսը տոհմական պատվավոր քաղաքացի Հովսեփ Միրիմովի (Միրիմյան) ու Աստրախանի 1-ին գիլդիայի վաճառական Գաբրիել Տեր-Միքելովն (Մելիքյան) էին[1][2][3]։

Հասարակական և բարեգործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Արշակունին Թիֆլիսի այն մեծահարուստներից էր, ովքեր անհրաժեշտության դեպքում մշտապես աջակցել են հասարակությանը[1][2]։

Հայտնի է, որ 1853 թվականին Վ. Արշակունին Թիֆլիսի նախկին քաղաքագլուխ Հովսեփ Միրիմանյանցի հետ համատեղ կազմակերպել է ռուս-թուրքական պատերազմի կապակցությամբ Թիֆլիս ժամանած բանակի անձնակազմի մի մասի սննդի ապահովելը։ Մասնավորապես, Ալեքսանդրովյան հրապարակում կազմակերպել էին թագավորական գահաժառանգ արքայորդի Վիրտեմբերգի գնդի դրագունական 8 հեծելավաշտերի և Դոնի N 7 հրետամարտկոցի, իսկ Ազնվանականական ժողովի դահլիճում՝ սպաների հյուրասիրությունը[1][5]։ 1855 թվականի հունիսի 2-ին Թիֆլիսում գտնվող պարսից դեսպանության անձնակազմի համար Վ.Արշակունին Շերմազան-Վարդանովների տանը կազմակերպել էր ճաշկերույթ, որին մասնակցում էին նաև տաածաշրջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը[1][6]։

1856 թվականին Վ.Արշակունին պատվավոր քաղաքացու կոչում ունեցող 87 նվիրատուների հետ մասնակցել է ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված աղքատ դասակարգին օգնելու նպատակով կազմակերպված հանգանակությանը, որի ժամանակ հավաքված 7246 ռուբլուց 500 ռուբլին նվիրաբերել էր Արշակունին (նվիրաբերված միջին գումարից շուրջ 5 անգամ ավելի)[1][7]։ Նույն թվականի օգոստոսին Կովկասի պաշտոնաթող տեղապահ գեներալ Մուրավյովին հրաժեշտ տալու նպատակով Գարտիսկարյան կայարանում հավաքված մոտ 30.000 մարդու համար Վ.Արշակունին կազմակերպել էր ճաշկերույթ[1][8]։ 1857 թվականի փետրվարի 24-ին Ներսես Աշտարակեցու աճյունը Թիֆլիսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սգո միջոցառման բոլոր մասնակիցներին Վ. Աստվածատրյանը հրավիրել է ճաշի, որի նախօրեին էլ քաղաքագլխի ներկայությամբ համքարներին դրամ է բաժանել։ Դրամ և հաց են ստացել նաև տեղի բանտարկյալները[1][9]։

1857 թվականին Պետերբուրգի ֆիզիկայի դիտարանի գլխավոր տնօրեն, իսկական պետական խորհրդատու Կունֆերի առաջարկությամբ Վ. Արշակունուն շնորհվել է հիշյալ հաստատության թղթակից անդամի կոչում[1][10]։

Մեծ է եղել Վ. Արշակունուդերը գիտության ոլորտում։ Բացի նվիրատվություններից, նա մի քանի տարի շարունակ օդերևութաբանական հետազոտություններ է կատարել Հարավային Կովկասի գլխավոր ձկնորսատեղի համարվող Բոժե-Պրոմիսլում[1][10]։

1858 թվականի հունիսի 14-ին քաղաքագլուխ Վ.Արշակունին բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Մցխեթում դիմավորել է Կոստանդնուպոլսից Էջմիածին վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն[1][11]։

1861 թվականին Վ. Արշակունին հերթական անգամ հանդես է եկել նվիրատվությամբ։ Այս անգամ նա 500 ռուբլի է հատկացրել Վարագավանքում Խրիմյան Հայրիկի ջանքերով հիմնադրված դպրոցին և տպարանին[1][2][12]։

Թիֆլիսի քաղաքագլուխ[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին Վարդան Արշակունին Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել և պաշտոնավարել մինչև 1860 թվականը[1][2][13]։ Քաղաքագլխի պաշտոնը ստանձնելու ժամանակաշրջանի մասին քիչ տեղեկություններ են դեռևս հայտնի։ Նա հիմնականում գործունեություն է ծավալել տնտեսության, վարչական և կառուցապատման ոլորտներում։

Վարդան Արշակունու պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակունու տունը, 1886 թ. (լուսանկարը՝ Դմիտրի Երմակովի)

1866 թվականի հրապարակումներից մեկում նշված է, որ Վ.Արշակունու տունը Թիֆլիսում առաջինն էր իր գեղեցկությամբ[1][14]։ Արշակունին ցանկանում էր կառուցել այնպիսի առանձնատուն (պալատ), որն արժանի կլինի իր նախնիների թագավորական տիտղոսին։ Շինարարությունը սկսվեց 1850-ական թվականներին հայազգի ճարտարապետ Գրիգորի Իվանովի (Իվանյանի) ղեկավարությամբ։ Շինությունն իր մեջ պարունակում է ինչպես արևելյան, այնպես էլ եվրոպական ճարտարապետական տարրեր։ Ներսից պատերը, առաստաղն ու հատակը ամբողջությամբ պատված են թանկարժեք քարերով, ապակիներով և հետաքրքիր որմնանկարներով։

1922 թվականից Արշակունու տունը Վրացական ԽՍՀ ղեկավարության որոշմամբ ծառայել է որպես գեղարվեստի ակադեմիայի շենք։ Մինչև 1937 թվականը առանձնատանապակեպատ սրահում է տեղակայված եղել Մարինա Պերենիի բալետի ստուդիան, ինչպես նաև վերջինի ամուսին, վրաց նկարիչ Հենրիկ Հրինևսկու անձնական արվեստանոցը։

Ներկայում Վարդան Արշակունու առանձնատունը գտնվում է Թբիլիսիի Սամղեբրո փողոցի 13-15 հասցեում։

Մահը և հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Արշակունին վախճանվել է 1862 թվականին Թիֆլիսում։ Նրա կտակի համաձայն 500.000 ռուբլուց ավելի պետք է հատկացվեր որբ և աղքատ երեխաների համար բացվելիք ուսումնարանի։ Արշակունու գերեզմանը ներկայում ոչնչացված է[1][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Армяне–Благотворители Тифлиса, (Вторая половина XIX в.). Рузан Саргсян Արխիվացված 2018-04-17 Wayback Machine(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 638-639.(ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 966.(ռուս.)
  5. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 874.(ռուս.)
  6. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 569.(ռուս.)
  7. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 697.(ռուս.)
  8. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 715.(ռուս.)
  9. “Кавказ”, 1857, N17, 28 февраля.(ռուս.)
  10. 10,0 10,1 “Кавказ”, 1857, N12, 10 февраля.(ռուս.)
  11. «Մասեաց Աղաւնի եւ Ծիածան Հայաստանեայց», 1860, Բ, էջ 28։
  12. Լէօ, Գրիգոր Արծրունի, հատոր 3, Թիֆլիս, 1905, էջ 11։
  13. “Кавказский Календарь на 1859 г.”, Тифлис, 1858, ст. 452.(ռուս.)
  14. Ստորագրութիւն Թիֆլիզու, «Գարուն», 1866, N4, էջ 249։
  15. “Известия Тифлисской Городской Думы”, N 5-6, Тифлис, 1914, ст. 27.(ռուս.)