Սոխ անհարթացողուն
Սոխ անհարթացողուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) |
Ենթաընտանիք | Սոխայիններ (Allioideae) |
Տրիբա | Allieae |
Ցեղ | Սոխ (Allium) |
Տեսակ | Սոխ անհարթացողուն (A. eriocoleum) |
Միջազգային անվանում | |
Allium eriocoleum |
Սոխ անհարթացողուն (լատին․՝ Allium scabriscapum), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոխուկավոր բույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 20-40 սմ-ի։ Տերևները տափակ են։ Ծաղկաբույլը կիսագնդաձև է և սակավածաղիկ։ Ծաղկապատը գավաթանման է, իսկ մասերը դեղին և էլիպսաձև[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Այարի կիրճ, Ագարակաձոր և Բոլորաբերդ գյուղերի միջև)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Հարավարևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային և Հարավային Իրանում և Թուրքմենիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 1000-1500 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, խճաքարոտ-քարաթափվածքային կրային լանջերին։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս-հուլիս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր, որպես անհետացած տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ անհարթացողուն» հոդվածին։ |
|
|