Jump to content

Սնյարդվի (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնյարդվի
Տեսակլիճ, տուրիստական վայր և տեսարժան վայր
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Լեհաստան
Երկարություն22,1 կմ
Լայնություն13,4 կմ
ԲԾՄ116 մետր
Խորություն23,4 մետր
Մակերես113,8 կմ²
Ծավալ0,65 կմ³
Ջրլիցի ափինPisa?
Ջրի պահման ժամանակ1,4 տարի[1]
Ջրահավաքի տարածքPisa Basin? և Narew Basin?
Ավազանի երկիր Լեհաստան
Լճից հոսող գետJeglin Canal? և Lake Roś?
Քարտեզ
Քարտեզ

Սնյարդվի կամ Շփիրդինզի (լեհ.՝ Śniardwy, գերմ.՝ Spirdingsee)[2][3], Լեհաստանի ամենամեծ լիճը։ Պատկանում է Վարմիա Մազուրիա վոևոդությանը (լեհ.՝ Województwo warmińsko-mazurskie)։ Պատկանում է Պիսա գետի ջրբաժանին և Վիսլա գետի ջրահավաք ավազանին։

Մտնում է Մազուրյան լճերի մեջ և կազմում է Մազուրյան լճերի ավազանի երկու երրորդը և Լեհաստանի լճերի` 10%-ը։ Մակերեսը 113,8[4] կմ², առավելագույն խորությունը մինչև 23 մ, երկարությունը` 22,1 կմ, լայնությունը` 13,4 կմ։ Սնյարդվի լիճը ջուր է ստանում 2,400 կմ² մակերեսից[5]։

Մինչև 1945 թվականը գտնվել է Արևելյան Պրուսիայի տարածքում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնյարդվի լիճը կազմավորվել է վերջին սառադաշտային ժամանակաշրջանում` մոտ 12,000 տարի առաջ, որպես Սառցադաշտերի «մեռյալ» սառույցի հալվելու արդյունք։ Բլրոտ ռելիեֆը ձևավորվել է սառցադաշտային նստվածքներից և հարթավայրերի հեղեղումներից։ Այդ պատճառով լճի հատակն ունի սառցա-մորենային ծագում։ Սուբստրատներում գերակայում են ավազը, մանրախիճը և կավը։

Սնյարդի լիճը պատկանում է Վիսլա գետի ջրահավաք ավազանին։ Լճին պատկանող բազմաթիվ լճախորշերից երկուսը լճեր են կոչվում` Վառնոլթի լիճ և Սեկսթի լիճ (հարավային մասում)։ Սնարդվին կապված է հետևյալ լճերի հետ` Տուչնին, Լուկնաջնո, Միկոլայսկիե, Ռոս, Բիալոլավկի և Տիրկլո։ Այն շրջապատված է ջրանցքների համակարգով, որը հայտնի է որպես Մազուրսկի ջրանցքներ (Kanały Mazurskie) (Masurian ջրանցքներ), ինչպես նաև բազմաթիվ ջրարգելակներ (շլյուզներ)։ Նրանք միասին ձևավորում են Լեհաստանի Մազուրյան լճերի ավազանի մեծ մասը (Masurian Lake District)։

Լիճն ունի ութ կղզիներ` Շերոկի, Չարչի, Վիսպա Պայեչզա, Վիսպա Կաչոր և այլն։

Լճի ափին են գտնվում Նովիե Գուտի, Նիեդվեդի Ռոգ (լեհ.՝ Niedźwiedzi Róg, բառացիորեն` Արջի անկյուն) Պոլիելնո, Օկարտովո և այլն բնակավայրերը։ Մոտակա քաղաքներն են Ռուչանե Նիդա (լեհ.՝ Ruciane-Nida), Միկոլայկի (լեհ.՝ Mikołajki) և Պիշ (լեհ.՝ Jańsbork կամ գերմ.՝ Johannisburg):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • August Eduard Preuß: Preußische Landes- und Volkskunde oder Beschreibung von Preußen. Ein Handbuch für die Volksschullehrer der Provinz Preußen, so wie für alle Freunde des Vaterlandes. Gebrüder Bornträger, Königsberg 1835, S. 55–56, Nr. 16.
  • Maria Biolik: Hydronymia Europaea, Die Namen der stehenden Gewässer im Zuflußgebiet des Pregel und im Einzugsbereich der Zuflüsse zur Ostsee zwischen Pregel und Memel. Stuttgart 1993.
  • Georg Gerullis: Die altpreußischen Ortsnamen. Berlin/Leipzig 1922.
  • Rozalia Przybytek: Hydronymia Europaea, Ortsnamen baltischer Herkunft im südlichen Teil Ostpreußens. Stuttgart 1993.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/EUR-30
  2. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 441. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6. (ռուս.)
  3. Poland 1:200,000 Topographic Maps, N-34-XXII
  4. Королевство Мазурских озер в Польше. proboating.ru. (ռուս.)
  5. «Lake Sniardwy EUR-30». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնյարդվի (լիճ)» հոդվածին։