Jump to content

Սյուլի սյուր Լուարի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուլի սյուր Լուարի ամրոց
Sully-sur-Loire
Նկարագրություն
Տեսակպաշտպանական ամրություն
Վարչական միավորԼուարե և arrondissement of Orléans?
Գտնվում է ափինԼուար[1]
Երկիր Ֆրանսիա
Անվանված էԼուար
Կայքsully-sur-loire.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
 Sully-sur-Loire Վիքիպահեստում

Սյուլի սյուր Լուարի ամրոց (ֆր.՝ Sully-sur-Loire), միջնադարյան ամրոց Սյուլի սյուր Լուար կոմունայում, Լուարե դեպարտամենտ, Ֆրանսիա[2]։

Ամրոցը մինչև 1962 թվականը պատկանել է հանրահայտ Բեյուն ընտանիքին, որի առավել կարկառուն ներկայացուցիչը եղել է առաջին կոմս Սյուլին։ Սկզբնական շրջանում ամրոցն ունեցել է պաշտպանական նշանակություն։ Ֆրոնդայի ժամանակաշրջանում այստեղ են թաքնվել Ֆրանսիայի թագուհի Աննա Ավստրիացին և Ջուլիո Մազարինին։ 18-րդ դարի սկզբին Վոլտերը, որին ռեգենտ Ֆիլիպ II-ը հետապնդում էր երգիծական ստեղծագործություների համար, ևս թաքնվել է այստեղ։

Սյուլի սյուր Լուարի ամրոցը մեկն է Լուարայի դղյակներից, որոնք 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sandre
  2. «Château de Sully-sur-Loire, Сюлли-сюр-Луар: лучшие советы перед посещением». www.tripadvisor.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուլի սյուր Լուարի ամրոց» հոդվածին։