Սյուզաննա ֆոն Ալմասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզաննա ֆոն Ալմասի
Ծնվել էհունիսի 15, 1916(1916-06-15)
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էփետրվարի 16, 2009(2009-02-16)[2] (92 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[1]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ամուսիններ Սյուզաննա ֆոն Ալմասիի և Ռոլֆ Կուչերայի շիրիմը Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը

Սյուզաննա ֆոն Ալմասի (գերմաներեն՝ Susanne von Almassy, հունիսի 15, 1916(1916-06-15), Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - փետրվարի 16, 2009(2009-02-16)[2], Վիեննա, Ավստրիա[1]), թատրոնի և կինոյի ավստրիացի դերասանուհի[3]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզաննան ծնվել է զինվորական սպայի ընտանիքում։ Վիեննայի Universität für Musik und darstellende Kunst համալսարանում հմտացել է երգչուհու և դերասանական արվեստների մեջ, որից հետո դերակատարումներով հանդես է եկել գերմանական Գերա, Խեմնից, Համբուրգ քաղաքների թատրոններում։ Կինոյում սկսել է նկարահանվել 1943 թվականից։ Այդ ասպարեզում առաջինը Der Engel mit dem Saitenspiel ֆիլմն էր, որտեղ նա հանդես է եկել Հանս Զյոնկերի, Հերտա Ֆայլերի հետ[4]։ 1946 թվականին դերասանուհին տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, խաղացել Volkstheater-ի, Burgtheater-ի, Theater an der Wien-ի բեմերում։ Մեկ հարյուրյակից ավելի կերպարներ է մարմնավորել՝ հանդես գալով Նոել Քովարդի, Էժեն Սկրիբի, Անտոն Չեխովի, Վիլյամ Շեքսպիրի, Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգի թատերգություններում։ Բացի այդ, նկարահանվել է ավելի քան քսան գեղարվեստական, նաև՝ հեռուստատեսային ֆիլմերում։ Ավստրիայի թատերական ու կինոարվեստների զարգացման գործում ներդրած ավանդի համար նրան շնորհվել են բարձր պարգևներ ու մրցանակներ. 1970 թվականին՝ Kainz-Medaille, 1988-ին՝ Goldenen Ehrenzeichen des Landes Wien, 1999-ին՝ Österreichisches Ehrenzeichen und Österreichisches Ehrenkreuz für Wissenschaft und Kunst:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզաննան Theater an der Wien թատրոնի երկարամյա, վաստակաշատ դերասան և բեմադրիչ Ռոլֆ Կուչերայի կինն էր։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1944: Der Engel mit dem Saitenspiel («Կիթառով հրեշտակը»)
  • 1945: Ճշմարիտն ասա՛ (Անավարտ)
  • 1948: Der Herr Kanzleirat («Գրասենյակի պետը»)
  • 1950: Gute Nacht, Mary («Բարի գիշեր, Մարի՛»)
  • 1950: Pikanterie
  • 1951: Zwei in einem Auto («Երկուսը մեկ մեքենայում»)
  • 1953: Briefträger Müller («Փոստատար Մյուլլերը»)
  • 1956: Mein Vater, der Schauspieler («Հայրս դերասան է»)
  • 1956: Anastasia, die letzte Zarentochter («Անաստասիան՝ վերջին ցարիդուստրը»)
  • 1956: Der Hexer («Կախարդը»)(հեռուստաֆիլմ)
  • 1956: Stresemann
  • 1957: Und das am Montagmorgen (հեռուստաֆիլմ)
  • 1957: Sissi – Schicksalsjahre einer Kaiserin («Սիսի. կայսրուհու ճակատագրական տարիները»)
  • 1958: Penelope oder Die Lorbeermaske («Պենելոպե կամ՝ Դափնե դիմակ»)(հեռուստաֆիլմ)
  • 1958: Bühne frei für Marika («Մաքրել բեմը Մարիկայի համար»)
  • 1960: Die erste Mrs. Selby («Առաջին տիկին Սելբին»)(հեռուստաֆիլմ)
  • 1960: Die Rote Hand («Կարմիր ձեռքը»)
  • 1964: Eine Frau ohne Bedeutung («Անիմաստ կինը»)(հեռուստաֆիլմ)
  • 1964: Schach der Dame (Fernsehfilm)(«Շախ՝ տիկնոջը»)
  • 1968: Unsere liebste Freundin («Մեր ամենասիրելի ընկերը»)(հեռուստաֆիլմ)
  • 1969: Adrienne Mésurat (հեռուստաֆիլմ)
  • 1969: Das ausschweifende Leben des Marquis de Sade (De Sade) («Մարկիզ դը Սադի ցոփ կյանքը»)
  • 1971: Das Konzert (հեռուստաֆիլմ)
  • 1971: Emilia Galotti (հեռուստաֆիլմ)
  • 1971: Was weiß man denn … («Ինչ գիտես...»)(հեռուստաֆիլմ)
  • 1988: Ein Denkmal wird erschossen (հեռուստաֆիլմ)
  • 1997: Mein Opa und die 13 Stühle («Պապս ու 13 աթոռները»)(հեռուստաֆիլմ)
  • 1997: Tatort (Fernsehreihe)|Tatort: Tatort: Morde ohne Leichen|Morde ohne Leichen («Սպանության տեսարան՝ առանց դիակների»)(Fernsehreihe)
  • 2000: Vino Santo (հեռուստաֆիլմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #11628806X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. Dassanowsky p.131
  4. «Kammerschauspielerin Susanne von Almassy gestorben» (գերմաներեն). Die Presse. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]