Սկոտի Պիպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոտի Պիպեն
Scottie Pippen

Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 33
Ի ծնե տրված անունը Սկոտի Մորիս Պիպեն
Scottie Maurice Pippen
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1965 (58 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Համբուրգ, Արկանզաս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 203 սմ
Քաշ 103 կգ
Դրաֆթի տարի 1987 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (1987–1998)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուսթոն Ռոքեթս (1999)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1999–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (2003–2004)
Ֆինլանդիա Տոռպան Պոյատ (2008, Ֆինլանդիա)
Ֆինլանդիա Սանսվալ Դրագոնս (2008, Ֆինլանդիա)
Մեդալներ
Ներկայացնում էր՝ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Օլիմպիական խաղեր
Ոսկի Բարսելոնա 1992 Ազգային հավաքական
Ոսկի Ատլանտա 1996 Ազգային հավաքական

|- |- |}

Սկոտի Մորիս Պիպեն (անգլ.՝ Scottie Maurice Pippen, սեպտեմբերի 25, 1965(1965-09-25)[1][2], Համբուրգ, Արկանզաս, ԱՄՆ[1]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում անցկացրած տարիներով (1987–1998 թթ.), որի կազմում 6 անգամ հաղթել է NBA-ի գավաթը (1991–1993 և 1996–1998)։ Պիպենը թիմակից Մայքլ Ջորդանի հետ առանցքային դեր է խաղացել «Բուլսում»` ձևավորելով ակումբի հարձակվողական կորիզը։ Պիպենի և Ջորդանի անունները նաև կապվում են 90-ականներին NBA-ը ամբողջ աշխարհում մասայականացնելու հետ։

Պիպենը հանդես է եկել որպես թեթև հարձակվող (այլ անվանում` երրորդ համար)։ 8 անգամ անընդմեջ դարձել է NBA All-Defensive առաջին թիմ և 3 անգամ՝ All-NBA առաջին թիմ խորհրդանշանական հավաքականի անդամ։ 7 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ընդ որում՝ դառնալով 1994 թվականի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 1996-97 մրցաշրջանում Պիպենը հռչակվել է NBA-ի պատմության 50 մեծագույն խաղացողներից մեկը։ Նույն տարի «Բուլսի» ղեկավարությունը որոշում է հավերժացնել նրա 33 համարի խաղաշապիկը ակումբի փառքի սրահում։

Եղել է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի` այսպես կոչված` «Դրիմ թիմի» անդամ, որի կազմում հաղթել է օլիմպիական ոսկիներ 1992 թվականի Բարսելոնայի և 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում։

2010 թվականի օգոստոսի 13-ին Սկոտի Պիպենը դառնում է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիպենի խաղաշապիկը «Չիկագո Բուլսի» «Յունայթեդ սենթր» մարզապալատի վերնամասում
Պիպենը 1995 թվականին