Սիրվարդ Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրվարդ Մեսրոպյան
Ծնվել էօգոստոսի 27, 1928(1928-08-27)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էփետրվարի 22, 1981(1981-02-22) (52 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և ասմունքող
Ամուսին(ներ)Վաղարշակ Սահակյան
Երեխա(ներ)Նունե Ավետիսյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Սիրվարդ Մեսրոպյան (օգոստոսի 27, 1928(1928-08-27), Հալեպ, Սիրիա - փետրվարի 22, 1981(1981-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ասմունքող, դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

Երգիչ Վաղարշակ Սահակյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրվարդ Մեսրոպյանը ծնվել է 1928 թվականին, Հալեպում։ 1947 թվականին հայրենդարձել է։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, Հայֆիլհարմոնիայում, Սայաթ-Նովայի անվան անսամբլում։ Տարբեր թատրոններում խաղացել է մի շարք ներկայացումներ։ Դեզդեմոնայի դերը խաղացել է Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ։

Հետագայում հանդես է եկել որպես ասմունքող։ Կատարել է արևմտահայ և արևելահայ պոետների մոնումենտալ գործեր։ Առաջինն է բեմից հնչեցրել Գրիգոր Նարեկացու «Մատյանը»։ Շուրջ երկու տասնամյակ տարածել է Հովհաննես Շիրազի` դեռևս անտիպ, արգելված «Դանթեական» պոեմի 1-ին կատարումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սիրվարդ Մեսրոպյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]