Սիրվարդ Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրվարդ Մեսրոպյան
Սիրվարդ Մեսրոպյան.jpg
Ծնվել էօգոստոսի 27, 1928(1928-08-27)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էփետրվարի 22, 1981(1981-02-22) (52 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի և ասմունքող
Ամուսին(ներ)Վաղարշակ Սահակյան
Երեխա(ներ)Նունե Ավետիսյան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Սիրվարդ Մեսրոպյան (1928, օգոստոսի 27, Հալեպ - 1981, փետրվարի 22, Երևան), հայ ասմունքող, դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

Երգիչ Վաղարշակ Սահակյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրվարդ Մեսրոպյանը ծնվել է 1928 թվականին, Հալեպում։ 1947 թվականին հայրենդարձել է։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, Հայֆիլհարմոնիայում, Սայաթ-Նովայի անվան անսամբլում։ Տարբեր թատրոններում խաղացել է մի շարք ներկայացումներ։ Դեզդեմոնայի դերը խաղացել է Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ։

Հետագայում հանդես է եկել որպես ասմունքող։ Կատարել է արևմտահայ և արևելահայ պոետների մոնումենտալ գործեր։ Առաջինն է բեմից հնչեցրել Գրիգոր Նարեկացու «Մատյանը»: Շուրջ երկու տասնամյակ տարածել է Հովհաննես Շիրազի` դեռևս անտիպ, արգելված «Դանթեական» պոեմի 1-ին կատարումը[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]