Սիրբուշկա
Ծագում | |
---|---|
Տեսակ | կերակուր |
Առաջացման երկիր | Մոլդովա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ոչխարի կաթ, եգիպտացորենի ալյուր, կարտոֆիլ, բանջարեղեն, գազար, սեխ |
Հնարավոր | կովի կաթ, եգիպտացորենի հացահատիկներ, կաթնային սիճուկ, սխտոր, սամիթ, կորիանդռ, կարագ |
Սիրբուշկա (մոլդ.՝ Sîrbuşca) մոլդովական կաթնային ապուր։ Ապուրի մեջ նաև լինում են բանջարեղեն և հացահատիկներ։ Սկզբից ապուրը պատրաստելիս օգտագործում են ոչխարի կաթ, սակայն այժմ օգտագործում են նաև կովի կաթը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թթվային հիմքը (կվաս) հատուկ էր տարբեր Եվրոպական խոհանոցներին[1]։ Հացահատիկներից հատկապես եգիպտացորենն է բնորոշ սիրբուշկային։ Սիրբուշկայում օգտագործում են եգիպտացորենի ալյուր։ Պետք է նշել, որ եգիպտացորենը և կարտոֆիլը Մոլդովա են բերել ХVII դարից ոչ շուտ, սակայն բարձր բերքատվության պատճառով այն համարվել է ազգային ապրանք[2]։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության մեջ նկատվում են սիրբուշկա պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր։ Հիմնականում տարբերվում են պարենները ավելացնելու հաջորդականությունը։ Երբեմն առաջարկում են լցնել եգիպտացորենի հացահատիկներըˋ որը նախապես լցրած էր սառը ջրի մեջ, տաք ջրի մեջ և եփել այն մինչև կիսաեփ վիճակ։ Հետո ավելացնել բանջարեղենը (խորանարդաձև կտրտած գազար և սեխ, ուղղանկյունաձև կտրտած կարտոֆիլ) և եփել մինչև հացահատիկի և բանջարեղենի ամբողջական եփումը։ Ուրիշ դեպքերում սկզբից եփում են բանջարեղենը, իսկ հետո ավելացնում հացահատիկը[3]։ Ուրիշ տարբերությունը ջուրն է։ Տարբեր բաղադրատոմսերում նշված են ջրի օգտագործման տարբեր չափսեր։ Հանդիպում է նաև, որ կաթնային սիճուկը ավելացնում են եռացող ջրի մեջ։ Ապուրին ավելացնում են նաև կարագ, կորիանդռր, մանր կտրտած սխտոր և սամիթ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Похлёбкин, Вильям Васильевич Национальные кухни наших народов. М:Центрполиграф, 1996 ISBN 5218002372, 9785218002374
- ↑ Исай Абрамович Фельдман Кухня народов СССР. — Киев, 1990. — С. 238. — ISBN 5-88520-098-Х (ռուս.)
- ↑ Похлёбкин В. В. «Большая энциклопедия кулинарного искусства». — М.: 2005. (ռուս.)