Սիրբուշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրբուշկա
Sîrbuşca
Ծագում
Տեսակկերակուր
Առաջացման երկիրՄոլդովա Մոլդովա
Բաղադրամասեր
Հիմնականոչխարի կաթ, եգիպտացորենի ալյուր, կարտոֆիլ, բանջարեղեն, գազար, սեխ
Հնարավորկովի կաթ, եգիպտացորենի հացահատիկներ, կաթնային սիճուկ, սխտոր, սամիթ, կորիանդռ, կարագ

Սիրբուշկա (մոլդ.՝ Sîrbuşca) մոլդովական կաթնային ապուր։ Ապուրի մեջ նաև լինում են բանջարեղեն և հացահատիկներ։ Սկզբից ապուրը պատրաստելիս օգտագործում են ոչխարի կաթ, սակայն այժմ օգտագործում են նաև կովի կաթը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվային հիմքը (կվաս) հատուկ էր տարբեր Եվրոպական խոհանոցներին[1]։ Հացահատիկներից հատկապես եգիպտացորենն է բնորոշ սիրբուշկային։ Սիրբուշկայում օգտագործում են եգիպտացորենի ալյուր։ Պետք է նշել, որ եգիպտացորենը և կարտոֆիլը Մոլդովա են բերել ХVII դարից ոչ շուտ, սակայն բարձր բերքատվության պատճառով այն համարվել է ազգային ապրանք[2]։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ նկատվում են սիրբուշկա պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր։ Հիմնականում տարբերվում են պարենները ավելացնելու հաջորդականությունը։ Երբեմն առաջարկում են լցնել եգիպտացորենի հացահատիկներըˋ որը նախապես լցրած էր սառը ջրի մեջ, տաք ջրի մեջ և եփել այն մինչև կիսաեփ վիճակ։ Հետո ավելացնել բանջարեղենը (խորանարդաձև կտրտած գազար և սեխ, ուղղանկյունաձև կտրտած կարտոֆիլ) և եփել մինչև հացահատիկի և բանջարեղենի ամբողջական եփումը։ Ուրիշ դեպքերում սկզբից եփում են բանջարեղենը, իսկ հետո ավելացնում հացահատիկը[3]։ Ուրիշ տարբերությունը ջուրն է։ Տարբեր բաղադրատոմսերում նշված են ջրի օգտագործման տարբեր չափսեր։ Հանդիպում է նաև, որ կաթնային սիճուկը ավելացնում են եռացող ջրի մեջ։ Ապուրին ավելացնում են նաև կարագ, կորիանդռր, մանր կտրտած սխտոր և սամիթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Похлёбкин, Вильям Васильевич Национальные кухни наших народов. М:Центрполиграф, 1996 ISBN 5218002372, 9785218002374
  2. Исай Абрамович Фельдман Кухня народов СССР. — Киев, 1990. — С. 238. — ISBN 5-88520-098-Х (ռուս.)
  3. Похлёбкин В. В. «Большая энциклопедия кулинарного искусства». — М.: 2005. (ռուս.)