Սիմեոն Սյունակյացն ինքն անձամբ ոչ մի աշխատանք չի գրել. մի շարք գիտնականներ հավանական են համարում, որ նա գրաճանաչ չի եղել[2]։ Սիմեոն Սյունակյացի կյանքի և գործունեության վերաբերյալ կարևոր տեղեկություններ են հաղորդում մի շարք պատմական աղբյուրներ, որոնցից իր պարունակած կարևոր տեղեկություններով հատկապես աչքի է ընկնում դեռևս Սիմեոնի կենդանության օրոք Թեոդորետոս Կյուրացու կողմից գրված «Եկեղեցական պատմություն» աշխատությունը։ Սիմեոն Սյունակյացի կենսագրության մասին կարևոր տեղեկություններ են պարունակում նաև անհայտ հեղինակների կողմից ստեղծված նրա հունարեն[3] և ասորերեն[4] վարքերը, որոնք գրվել են սրբի վախճանից հետո։
Սիմեոն Սյունակյացը ծնվել է 389 թվականին ԿիլիկիայիՍիս բնակավայրում՝ հունախոս քրիստոնյա գյուղացու ընտանիքում[5]։ Սկզբնական ժամանակ զբաղվել է հովվությամբ, սակայն մի անգամ եկեղեցում նա լսում է Ղուկասի Ավետարանի Զ, 21-26 հատվածը և որոշում իրեն ամբողջությամբ նվիրել Աստծուն։ Նա մտնում է վանք և մնում այնտեղ 10 տարի[6]։ Սակայն վանքի կյանքը նրան չի բավարարում, և նա որոշում է իրեն նվիրել խիստ ճգնակեցության։ Դրա համար ընտրում է մի անմարդաբնակ վայր և այնտեղ կառուցում մի սյուն, որի վրա էլ սկսում է բնակվել և ըստ ավանդության այլևս երբեք չի լքում այն։ Նա վախճանվում է 459 թվականին։ Սիմեոնի մահից հետո նրա ճգնավայրը դառնում է քրիստոնեական կարևոր ուխտատեղի, որն այժմ գտնվում է ժամանակակից Սիրիայի հյուսիսում և կրում է Քալաթ Սիման անվանումը։
Almut-Barbara Renger/Alexandra Stellmacher: Der Asketen- als Wissenskörper. Zum verkörperlichten Wissen des Simeon Stylites in ausgewählten Texten der Spätantike. In: Zeitschrift für Religions- und Geistesgeschichte 62 (4), 2010, 313-338.
Hugo Ball: Byzantinisches Christentum: Drei Heiligenleben. Insel, Frankfurt am Main 1979, ISBN 3-458-04965-7; Neuauflage, herausgegeben und kommentiert von Bernd Wacker: Wallstein Verlag, Göttingen 2011, ISBN 978-3-89244-779-5
Peter Bamm: Frühe Stätten der Christenheit, München 1960, S. 189 ff.
Hartmut Gustav Blersch: Die Säule im Weltgeviert: der Aufstieg Simeons, des 1. Säulenheiligen. (Sophia; Bd. 17). Paulinus, Trier 1978, ISBN 3-7902-1447-7
Nicolaus Heutger: Symeon Stylites der Ältere. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 11, Bautz, Herzberg 1996, ISBN 3-88309-064-6, Sp. 353–356.
Wolfgang Hildesheimer: Auf den zweiten Blick. In: Die Geschichtenerzähler – Neues und Unbekanntes von Allende bis Zafón. Suhrkamp, Frankfurt am Main 2008, ISBN 978-3-518-46000-9