Սիմեոն Սյունակյաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմեոն Սյունակյաց
Simeon Stylites icon 1465.jpg
Ծնունդ 389, Սիս
Ծննդավայր Սիս, Ադանա, Թուրքիա
Վախճան սեպտեմբերի 2, 459, Քալաթ Սիման
Վախճան վայր Church of Saint Simeon Stylites, Սիրիա
Սրբացված կարգ սուրբ
Աշխատանք վանական և Stylites
Երկիր Սիրիա

Սիմեոն Սյունակյաց (ասորերեն՝ ܫܡܥܘܢ ܕܐܣܛܘܢܐ, հին հուն․՝ Συμεών ὁ Στυλίτης, 389, Սիս, Կիլիկիա - սեպտեմբերի 2, 459, Քալաթ Սիման, Սիրիա), Ընդհանրական Եկեղեցու նշակավոր սուրբ, քրիստոնեական վանականության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմեոն Սյունակյացն ինքն անձամբ ոչ մի աշխատանք չի գրել. մի շարք գիտնականներ հավանական են համարում, որ նա գրաճանաչ չի եղել[1]։ Սիմեոն Սյունակյացի կյանքի և գործունեության վերաբերյալ կարևոր տեղեկություններ են հաղորդում մի շարք պատմական աղբյուրներ, որոնցից իր պարունակած կարևոր տեղեկություններով հատկապես աչքի է ընկնում դեռևս Սիմեոնի կենդանության օրոք Թեոդորետոս Կյուրացու կողմից գրված «Եկեղեցական պատմություն» աշխատությունը։ Սիմեոն Սյունակյացի կենսագրության մասին կարևոր տեղեկություններ են պարունակում նաև անհայտ հեղինակների կողմից ստեղծված նրա հունարեն[2] և ասորերեն[3] վարքերը, որոնք գրվել են սրբի վախճանից հետո։

Սիմեոն Սյունակյացի սյան մնացորդները

Սիմեոն Սյունակյացը ծնվել է 389 թվականին Կիլիկիայի Սիս բնակավայրում՝ հունախոս քրիստոնյա գյուղացու ընտանիքում[4]։ Սկզբնական ժամանակ զբաղվել է հովվությամբ, սակայն մի անգամ եկեղեցում նա լսում է Ղուկասի Ավետարանի Զ, 21-26 հատվածը և որոշում իրեն ամբողջությամբ նվիրել Աստծուն։ Նա մտնում է վանք և մնում այնտեղ 10 տարի[5]։ Սակայն վանքի կյանքը նրան չի բավարարում, և նա որոշում է իրեն նվիրել խիստ ճգնակեցության։ Դրա համար ընտրում է մի անմարդաբնակ վայր և այնտեղ կառուցում մի սյուն, որի վրա էլ սկսում է բնակվել և ըստ ավանդության այլևս երբեք չի լքում այն։ Նա վախճանվում է 459 թվականին։ Սիմեոնի մահից հետո նրա ճգնավայրը դառնում է քրիստոնեական կարևոր ուխտատեղի, որն այժմ գտնվում է ժամանակակից Սիրիայի հյուսիսում և կրում է Քալաթ Սիման անվանումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Almut-Barbara Renger/Alexandra Stellmacher: Der Asketen- als Wissenskörper. Zum verkörperlichten Wissen des Simeon Stylites in ausgewählten Texten der Spätantike. In: Zeitschrift für Religions- und Geistesgeschichte 62 (4), 2010, 313-338.
  • Hugo Ball: Byzantinisches Christentum: Drei Heiligenleben. Insel, Frankfurt am Main 1979, ISBN 3-458-04965-7; Neuauflage, herausgegeben und kommentiert von Bernd Wacker: Wallstein Verlag, Göttingen 2011, ISBN 978-3-89244-779-5
  • Peter Bamm: Frühe Stätten der Christenheit, München 1960, S. 189 ff.
  • Hartmut Gustav Blersch: Die Säule im Weltgeviert: der Aufstieg Simeons, des 1. Säulenheiligen. (Sophia; Bd. 17). Paulinus, Trier 1978, ISBN 3-7902-1447-7
  • Nicolaus Heutger: Symeon Stylites der Ältere. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 11, Bautz, Herzberg 1996, ISBN 3-88309-064-6, Sp. 353–356.
  • Wolfgang Hildesheimer: Auf den zweiten Blick. In: Die Geschichtenerzähler – Neues und Unbekanntes von Allende bis Zafón. Suhrkamp, Frankfurt am Main 2008, ISBN 978-3-518-46000-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Theodor Nöldeke, Simeon der Säulenheilige, in: ders., Orientalische Skizzen, Berlin 1892, 224-239, 233.
  2. Ediert in: Das Leben des heiligen Symeon Stylites (Hans Lietzmann), Leipzig 1908, 20-78.
  3. Ediert in: Acta martyrum et Sanctorum (Paul Bedjan), Bd. 4, Hildesheim, 1968, 507-644.
  4. Nikolaos Trunte, Symeon Stylites, † 459, in: Wassilios Klein (Hrsg.), Syrische Kirchenväter, Stuttgart 2004, 71.
  5. Nikolaos Trunte, Symeon Stylites, † 459, in: Wassilios Klein (Hrsg.), Syrische Kirchenväter, Stuttgart 2004, 72.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]