Սիդ
Սիդ ֆր.՝ Le Cid | |
---|---|
«Սիդ» պիեսի առաջին հրատարակության շապիկը | |
Հեղինակ | Պիեռ Կոռնեյլ |
Տեսակ | drama in Alexandrine verse? և գրական ստեղծագործություն |
Ժանր | տրագիկոմեդիա և դրամա[1] |
Թեմա | Էլ Սիդ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն[1] |
Ստեղծման տարեթիվ | 1636[1] |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբեր 1636 |
Վիքիքաղվածք | Սիդ |
Le Cid Վիքիպահեստում |
«Սիդ» (ֆր.՝ Le Cid), Պիեռ Կոռնեյլի թատերական պիեսը (տրագիկոմեդիա)։ «Սիդ»-ը առաջին անգամ բեմադրվել է 1636 թվականի դեկտեմբերին կամ 1937 թվականի հունվարին։
Ստեղծում և բեմադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիդ» ողբերգությունը (որը նա կոչել է «տրագիկոմեդիա»՝ ընդգծելով տրագեդիայի համար անհնարին երջանիկ ավարտը) Կոռնեյլը գրել է 1636 թվականին, երբ գտնվում էր Ռուանում։ Պիեսի գլխավոր հերոսը դարձել է իսպանական Ռեկոնկիստայի հերոս Ռոդրիգո Դիասը՝ հայտնի որպես Սիդ Կամպեադոր, իսկ որպես գրական նյութ Կոռնեյլը վերցրել է իսպանական սիրերգներն ու Գիլյեն դե Կաստրոյի «Սիդի երիտասարդությունը» դրաման[2]։ Այս պիեսից նա վերցրել է 72 լավագույն բանաստեղծությունները (Գրական հանրագիտարանը նշում է, որ նման փոխառությունները կլասիցիզմի դարաշրջանում բառացիկ երևույթ չէին)։
«Սիդ»-ի առաջին բեմադրությունը եղել է 1636 թվականի դեկտեմբերին Մարե թատրոնում (ֆր.՝ Théâtre du Marais) (որոշ աղբյուրով՝ հաջորդ տարվա դեկտեմբերին[2])։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոն Ռոդրիգո, դոն Դիեգոյի տղան և Խիմենայի սիրեցյալը։ «Սիդ» անունը հիշատակվում է թագավորի կողմից՝ 4-րդ և 5-րդ արարվածներում
- Խիմենա, դոն Գոմեսի դուստրը
- Դոն Գոմես, կոմս Գորմաս, Խիմենայի հայրը։
- Դոն Դիոգե, Դոն Ռոդրիոգոյի հայրը
- Դոնյա Ուռակա, կաստիլական ինֆանտա (գաղտնի սիրահարված է Ռոդրիգոյին)
- Դոն Ֆերնանդո, առաջին կաստիլական թագավոր
- Դոն Սանչո, Խիմենային սիրահարվածը
- Էլվիրա, Խիմենայի դաստիարակչուհին
- Լեոնոր, ինֆանտայի դաստիարակչուհին
- Դոն Արիաս և դոն Ալոնսո, կաստիլյան ազնվականներ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոն Ռոդրիգոն, սիրահարված լինելով կոմս Գորմասի աղջկան՝ Խիմենային, ստիպված է լինում մենամարտի կանչել սիրելի աղջկա հորը, ով ապտակ հասցնելով խորը վիրավորել էր իր հորը։ Ընտրությունը սիրո և որդիական պարտքի միջև, Ռոդրիգոն կատարում է վերջինի օգտին և մենամարտի ժամանակ սպանում է Գորմասին։ Այժմ արդեն Խիմենան է ընտրության առջև․ նա առաջվա պես սիրում է Ռոդրիգոյին, սակայն հոր մահը նրա մոտ վրեժի ծարավ է առաջացնում։ Ինչպես Ռոդրիգոն, այնպես էլ Խիմենան պարտքը ավելի վեր է դասում սիրուց և արքայից պահանջում է սիրեցյալի մահը։
Ողբերգական հանգուցալուծումը կանխում է սարացինների գիշերային հարձակումը, որին դիմադրում է Ռոդրիգոյի գլխավորությամբ ջոկատը։ Արքան՝ տպավորված նրա հավատարմությամբ և հայրենասիրությամբ, որոշում է կախաղանը փոխարինել Ռոդրիգոյի և Խիմենայի պաշտպան դոն Սանչոյի մենամարտով։ Մենամարտի հաղթողը պետք է ստանար Խիմենայի ձեռքը։ Երբ մենամարտից հետո պարտված Սանչոն հայտնվում է Խիմենայի առաջ, նա, համոզված լինելով, որ Ռոդրիգոն սպանված է, նրա իրական զգացմունքներն է ցույց տալիս։ Դրանից հետո նա ստիպված է հրաժարվել վրեժից, և թագավորը թույլատրում է նրանց ամուսնանալ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пьер Корнель. Сид // Пьесы / (пер. Лозинский, Михаил Леонидович). — М.: Московский рабочий, 1984.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #4099155-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Кабанова, 2002, էջ 99
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кабанова И. В. Жанры классицистической драматургии. Классицистическая трагедия: «Сид» П. Корнеля. Классицистическая комедия: «Тартюф» Мольера // Зарубежная литература. Пособие для учащихся старших классов и студентов гуманитарных специальностей. — Лицей, 2002. — ISBN 5-8053-0133-4
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդ» հոդվածին։ |
|