Սիբիլ Բեքթորոսօղլու
Սիբիլ Բեքթորոսօղլու | |
---|---|
Ծնվել է | Թուրքիա, Ստամբուլ Ստամբուլ |
Երկիր | Թուրքիա |
Ժանրեր | Փոփ, Ֆոլկ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործունեություն | 2006-ից |
Լեյբլ | Ossi? |
Կապված | Չենք Թաշքան |
Կայք | sibilmusic.com |
Սիբիլ Բեքթորոսօղլու (թուրքերեն՝ Sibil Pektorosoğlu, արևմտահայերեն` Սիպիլ Բեքթորոսօղլու), թուրքահայ երգչուհի[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և ապրում է Ստամբուլում։ Մասնագիտությամբ ֆինանսիստ է, աշխատում է Ստամբուլի բանկերից մեկում։ Սկսել է երգել փոքր հասակից եկեղեցական «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010 թ. նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ գտան «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլառի՝ Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ[3][4]։ 2012 թ. ապրիլին մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, մեկ ամից անց, Երևանում երգչուհուն շնորհվեց Ազգային երաժշտական մրցանակ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 «Սիպիլ»
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|