Ջենք Թաշքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չենք Թաշքանից)
Jump to navigation Jump to search
Չենք Թաշքան
Ծնվել է1947
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն{{{2}}} Թուրքիա
Ազգությունհայ
ԿրոնArmenian Apostolic Church logo.png Քրիստոնեություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
երաժշտական պրոդյուսեր

Չենք Թաշքան (թուրք.՝ Cenk Taşkan; իսկական անունը՝ Մաժակ Թոշիկյան, 1947, Ստամբուլ, Թուրքիա), թուրքահայ երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականին Ստամբուլի նահանգի Քինալիադա կղզում, հայկական ընտանիքում։ Վաղ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, երգել հայկական եկեղեցական երգչախմբում։ 1965 թ. սկսել է իր մասնագիտական գործունեությունը, միանալով Յավուզ Օզիշիքի նվագախմբին որպես կիթառահար։ 1966 թ. ծանոթացել է Էռոլ Բյույուքբուրչանի հետ, ում հետ աշխատել է մինչ բանակ զորակոչվելը։ Երգեր սկսել է ստեղծագործել ծառայության տարիներին, որից հետո սկսել է համագործակցել բանաստեղծ Մեհմեթ Թեոմանի և երգիչ Դուրուի հետ, որոնք հետ հայտնի երգերի հեղինակ է դարձել։ Քաղաքականացված հակահայկական ցենզուրայից խուսափելու համար սկսում է հանդես գալ Չենք Թաշքան կեղծանունով[1]։

1980-ականներին Մաժակը մեկնում է Կանադա, և ակտիվ մասնակցելով հայկական համայնքի կյանքում։ Կանադայում սկսում է գրել հայերեն երգեր, որից առաջինը եղել է 1984 թվականի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը՝ Հովհաննես Շիրազի Մեծ եղեռնին նվիրված բանաստեղծության հիմքում։

Կանադայում բնակվելուց 16 տարի անց, 1997 թ., երաժիշտը վերադառնում է Թուրքիա, որտեղ շարունակում է իր գործունեությունը։ Չենք Թաշքանը հանդիսանում է մոտ 300 թուրքական երգերի հեղինակ, որոնք կատարվում են հայտնի թուրք երգիչներ՝ Սեզեն Աքսու, Նուքհեթ Դուրու, Թանիու Օքան, Աժդա Փեքան և այլք[2]։ Իր «Bir Nefes Gibi» ալբոմը քննադատների կողմից համարվում է ամենալաագույներից մեկը Թուրքիայի փոփ երաժշտության պատմության մեջ։ Նա նաև երաժշտություն է գրել շուրջ 30 հայերեն երգերի համար, հիմնականում Հովհաննես Շիրազի և Դանիել Վարուժանի բանաստեղծությունների համար։ Նաև գրել է «Խալդի» երգը՝ ուրարտերեն լեզվով[3]։

2010 թվականին Չենք Թաշքանը, Հ. Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիմքում երգ գրեց, որը կատարվեց Սիպիլ Բեքթորոսօղլուի կողմից։ [4] Երգի համար նկարահանվաց տեսահոլովակը առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական TRT պետական հեռուստատեսության եթերում[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]