Սթրիթ արտ
Սթրիթ արտ (անգլ.՝ Street art՝ փողոցի արվեստ), ուղղություն ժամանակակից կերպարվեստում, որի տարբերակիչ առանձնահատկությունն է վառ արտահայտված ուրբանիստական բնույթը։
Սթրիթ արտի հիմնական մասը գրաֆիտին է (կամ սփրեյ արտ), սակայն սխալ է համարել, որ սթրիթ արտը գրաֆիտին է։ Սթրիթ արտը նաև ներառում է պաստառներ (ոչ կոմերցիոն), տրաֆարետներ, տարբեր ճարտարապետական տեղադրումներ և այլն։ Փողոցի արվեստում կարևոր է ամեն մանրամասնություն, մանրուք, ստվեր, գույն, գիծ։ Նկարիչը ստեղծում է իր ոճավորված լոգոն՝ «եզակի նշանը», և պատկերում է այն քաղաքի լանդշաֆտի շրջաններում։ Ամենակարևորը սթրիթ արթում տարածքը յուրացնելը չէ, այլ հանդիսատեսին ներառել երկխոսության մեջ և ցուցադրել տարբեր սյուժեների ծրագիր։
Մինչև 2012 թվական աշխարհի ոչ մի թանգարանում գոյություն չունեին սթրիթ արտի պահպանման բաժիններ[1], մինչև որ Սանկտ Պետերբուրգում չի բացվել Սթրիթ արտի թանգարան․ դրա նպատակն էր փողոցի արվեստի մասին տեղեկությունների պահպանումը և տրամադրումը, երիտասարդ նկարիչների նորարարական նախագծերի իրականացումը, ստեղծագործական պրակտիկաների և ժամանակակից արվեստի միջոցով արդյունաբերական տարածքների և կենտրոնից հեռացված շրջանների զարգացման նոր մոտեցման ներդրումը[2]։
Պետք է տարբերել «սթրիթ արտ» և «փաբլիկ արտ» տերմինները։ Առաջին տերմինը հաճախ վերաբերում է հասարակական տարածքում անօրինական և չարտոնված գործողություններին[3][4][5], իսկ երկրորդ տերմինը դա չի ենթադրում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ces53-ի աշխատանքը Դանիայում
-
Պորտուգալիայի Սեսիմբրա քաղաքի սթրիթ արտը
-
Նիկոլա Պրագերայի սթրիթ արտը Հայդելբերգում
-
BLU-ի «Gaza Strip» աշխատանքը Պրահայում
-
Կոսովոյի Պրիզրենի հին քաղաքի սթրիթ արտը
-
Bambi Graffiti-ի «Lie Lie Land» աշխատանքը Լոնդոնի Այլինգտոն կվարտալում
-
«Geometrical boundaries of Time», Թբիլիսիի սթրիթ արտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Дьяконов В. Эпоха развитого вандализма // Власть. — 2010. — 12 июля.
- ↑ «О Музее уличного искусства». Street Art Museum (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Urban Dictionary: street art» (անգլերեն). Urban Dictionary. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Street Art | Meaning of Street Art by Lexico» (անգլերեն). Lexico Dictionaries | English. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Sondra Bacharach Street Art and Consent(անգլ.) // The British Journal of Aesthetics. — 2015-10-01. — В. 4. — Т. 55. — С. 481—495. — ISSN 0007-0904. —
- ↑ Дьяконов В. Эпоха развитого вандализма // Власть. — 2010. — 12 июля.
- ↑ «Street Art in 13 Arrondissement». Paris Digest. 2018. Վերցված է 2018-10-22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթրիթ արտի և գրաֆիտիի օնլայն ամսագիր՝ streetart360 [1]
- Ekosystem(անգլ.)
- VIVACITY՝ սթրիթ արտ Ռուսաստանում(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթրիթ արտ» հոդվածին։ |
|