Jump to content

Սերգեյ Կրիվցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կրիվցով
Сергій Кривцов
Կրիվցովը Շախտյորի կազմում կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Сергій Андрійович Кривцов
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1991(1991-03-15)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 4
Պատանեկան կարիերա
2004-2007 Ուկրաինա Մետալուրգ Զապորոժիե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2010 Ուկրաինա Մետալուրգ Զապորոժիե 43 (2)
2010-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 80 (8)
Ազգային հավաքական
2006-2007 Ուկրաինա Ուկրաինա Մ16 8 (0)
2006-2007 Ուկրաինա Ուկրաինա Մ17 18 (2)
2009 Ուկրաինա Ուկրաինա Մ18 6 (0)
2009 Ուկրաինա Ուկրաինա Մ19 5 (0)
2009-2012 Ուկրաինա Ուկրաինա Մ21 29 (2)
2011-ներկա Ուկրաինա Ուկրաինա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 20-ի, 2018

Սերգեյ Կրիվցով (ուկրաիներեն՝ Сергій Кривцов, մարտի 15, 1991(1991-03-15)[1][2][3], Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շախտյոր Դոնեցկի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետալուրգ Զապորոժիե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիվցովը Մետալուրգ Զապորոժիեի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2008 թվականի մայիսի 3-ին՝ Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2010 թվականի փետրվարի 27-ին՝ Մարիուպոլի դեմ խաղում[6]։

Շախտյոր Դոնեցկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 11-ին Կրիվցովը Տարաս Ստեպանենկոյի հետ տեղափոխվեց Շախտյոր Դոնեցկ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[7]։ Իր դեբյուտը նոր ակումբում նշեց 2010 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում Կրիվցովը ևս 2 հանդիպում անցկացրեց առաջնությունում, իսկ Շախտյորը տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ուկրաինայի առաջնությունը, Ուկրաինայի գավաթը և Ուկրաինայի սուպերգավաթը։ Իր առաջին գոլը Շախտյորի կազմում Կրիվցովը խփեց 2013 թվականի ապրիլի 13-ին՝ Զարյա Լուգանսկի դեմ խաղում[9]։

2017 թվականի ապրիլի 27-ին Կրիվցովը 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիվցովը ներկայացրել է Ուկրաինան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Կրիվցովը 2009 թվականին հաղթեց Եվրոպայի առաջնությունը[11]։

Իր դեբյուտը Ուկրաինայի ազգային հավաքականում Կրիվցովը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Չեխիայի դեմ խաղում[12]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 20-ի դրությամբ[13]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մետալուրգ Զապորոժիե 2007–08 3 0 3 0
2008–09 17 0 0 0 17 0
2009–10 23 2 1 0 24 2
Ընդհանուր 43 2 1 0 0 0 0 0 44 2
Շախտյոր Դոնեցկ 2010–11 2 0 1 0 0 0 0 0 3 0
2011–12 5 0 1 0 0 0 0 0 6 0
2012–13 15 1 1 0 0 0 0 0 16 1
2013–14 19 2 4 0 1 0 0 0 24 2
2014–15 17 3 2 0 2 0 0 0 21 3
2015–16 7 0 4 0 3 0 0 0 14 0
2016–17 6 0 2 0 4 2 1 0 13 2
2017–18 9 2 0 0 1 0 1 0 11 2
Ընդհանուր 80 8 15 0 11 2 2 0 108 10
Կարիերայի ընդհանուր 123 10 16 0 11 2 2 0 152 12

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 20-ի դրությամբ[13]

Ուկրաինա
Տարի Խաղեր Գոլեր
2011 1 0
2016 1 0
2017 2 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախտյոր Դոնեցկ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա Մ19

  • Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2009[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Ukraine - S. Krivtsov - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  5. «Chornomorets Odessa - Metalurh Zaporizhya, May 3, 2008 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  6. «Metalurh Zaporizhya - FK Mariupol, Feb 27, 2010 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  7. uefa.com (2010 թ․ մայիսի 13). «Shakhtar sign Kryvtsov and Stepanenko». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  8. «Shakhtar Donetsk - Metalurh Zaporizhya, Nov 10, 2010 - Ukrainian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  9. «Shakhtar Donetsk - Zorya Luhansk, Apr 13, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  10. «Shakhtar extended the contract with Kryvtsov». Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  11. 11,0 11,1 UEFA.com. «Under-19 - Ukraine delight in maiden triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  12. «Czech Republic - Ukraine, Sep 6, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  13. 13,0 13,1 Strack-Zimmermann, Benjamin. «Serhiy Kryvtsov». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կրիվցով» հոդվածին։