Սերգեյ Բուբկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Բուբկա
ուկրաիներեն՝ Сергі́й Наза́рович Бу́бка
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1963(1963-12-04)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրԼուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ[4] և  Ուկրաինա[5][6]
ԿրթությունՈւկրաինայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարան
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունձողացատկող, թեթևատլետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունՇրջանների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄիջազգային օլիմպիական կոմիտե և Ուկրաինայի IV գումարման Գերագույն ռադա
ԵրեխաներՍերգեյ Բուբկա
Կայքsergeybubka.com
 Sergei Bubka Վիքիպահեստում

Սերգեյ Նազարովիչ Բուբկա (ուկրաիներեն՝ Сергій Назарович Бубка, դեկտեմբերի 4, 1963(1963-12-04)[1][2], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), ուկրաինացի մարզիկ, ձողացատկորդ, օլիմպիական խաղերի (1988), աշխարհի հնգակի չեմպիոն (1983, 1987, 1991, 1993, 1995, 1997), Եվրոպայի (1986) և ԽՍՀՄ չեմպիոն (1984, 1985), 35 համաշխարհային ռեկորդների հեղինակ, 1985 թվականին առաջինը հաղթահարեց 6 մետր բարձրությունը։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գավաթակիր (1985), «Դրուժբա-84» միջազգային մրցումների արծաթե մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1983)։

1993-2014 թվականներին փակ տարածքներում ձողացատկի համաշխարհային ռեկորդակիրն էր (6,15 մ), 2014 թվականի փետրվարի 15-ին ռեկորդը գերազանցեց Ռենո Լավիլլենին[7]։ 1994 թվականից բաց տարածքներում համաշխարհային ռեկորդակիր է (6,14 մ)։

1990 թվականից բնակվում է Մոնտե-Կարլոյում։

1990 թվականին Դոնեցկում հիմնել է «Սերգեյ Բուբկա» ակումբ, որը միջազգային ավանդական մրցումներ է անցկացնում[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Դոնեցկի № 57 դպրոցում։ 11 տարեկանում ընդունվել է հայրենի քաղաքի «Դինամո» մանկապատանեկան սպորտային դպրոց։

Ավարտել է Ուկրաինայի սպորտի և ֆիզդաստիարակության ազգային համալսարանը՝ ստանալով ֆիզդաստիարակության և սպորտի մանկավարժական գիտությունների դոկտորի աստիճան։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզվում էր հայտնի մարզիչ Վիտալի Պետրովի գլխավորությամբ, որը շեշտը դրել էր իր սանի՝ ուժի, արագության, տեխնիկայի ներդաշնակ զարգացման վրա։ Պատմության մեջ թեթև ատլետիկայի աշխարհի առաջին մրցությանը (1983, Հելսինկի) 19-ամյա Սերգեյն արժանացավ ոսկե մեդալի։ 1984 թվականին Բրատիսլավայի մրցումներին սահմանեց իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ ցատկելով 5 մ 85 սմ։

1984-1994 թվականներին Բուբկան, ընդհանուր առմամբ, սահմանեց 35 համաշխարհային ռեկորդ (այդ թվում՝ 18-ը՝ բաց տարածքում մրցումների ժամանակ)։ Նրա հինգերորդ ռեկորդը (հուլիսի 13, 1985, Փարիզ) պատմական էր․ Բուբկան առաջինը հաղթահարեց 6 մ բարձրությունը։ Բարձրագույն ձեռքբերումը՝ 6 մ 14 սմ-ը բաց մարզադաշտում էր (Սեստրիերե, 1994)։ 1991 թվականի Տոկիոյի աշխարհի առաջնությանը Բուբկան հաղթեց իր համար համեստ արդյունքով՝ 5 մ, 95 սմ, սակայն համակարգիչները սահմանեցին, որ հաղթական փորձի ժամանակ նա ցատկել է 6 մ 37 սմ բարձրությամբ։

Ըստ մասնագետների կարծիքի՝ Բուբկան այդպես էլ ամբողջությամբ չբացահայտեց իր բոլոր հնարավորությունները։ Նա խոստովանեց, որ չէր ցանկանում պատմության մեջ մնալ որպես միայն մեկ ցատկի հերոս, ինչպես ամերիկացի Բոբ Բիմոնը և տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցում էր սպորտային մրցումների։ Բուբկան միակ թեթև ատլետն է, որը հաղթել է աշխարհի 6 առաջնություններում (1983-1997)։ 37 տարեկանում Բուբկան մասնակցեց Սիդնեյի օլիմպիական խաղերին (2000)։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչը նրան անվանեց ժամանակակից ամենաականավոր մարզիկը։

1990-ական թվականներին ապրել է Մոնտե Կարլոյում։ 1990 թվականին հիմնել է «Սերգեյ Բուբկայի ակումբ»-ը, որն անց է կացնում «Zepter ֊ Ձողի աստղերը» ավանդական միջազգային մրցումներ։ Ակումբի նախագահն է։ 2005 թվականի հունիսի 23-ին դարձավ Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է։

1999 թվականից Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է, 2000 թվականից՝ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ[9]. В 2013 году претендовал на пост президента МОК[10], но проиграл выборы[11]։ 2013 թվականին հավակնում էր ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին, սակայն պարտվեց ընտրություններում։

2015 թվականի օգոստոսին Պեկինի IAAF վեհաժողովին ընտրվեց Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. 3,0 3,1 3,2 Bubka backs EAA drive on participation campaign
  4. As Bubka Watches, His Record, Set in 1993, Falls
  5. European Indoor Athletics: Renaud Lavillenie's pole vault heartbreak
  6. Olympics: Thomas Bach named new IOC president
  7. Лавиллени побил рекорд Бубки
  8. Ալբերտ Միքայելյան (2008). Մարզաշխարհի հարյուր գերաստղեր. Երևան: «ՎՄՎ-Պրինտ». էջ 15.
  9. «INTERNATIONAL OLYMPIC COMMITTEE». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  10. Бубка поднял планку
  11. Сергей Бубка проиграл выборы главы МОК
  12. «Сергей Бубка стал вице-президентом IAAF». http://ukranews.com/ru/. 19.08.2015. {{cite web}}: External link in |work= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]