Jump to content

Սելիմիե մզկիթ (Լեժա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելիմիե մզկիթ
ալբ․՝ Xhamia e Selimijës
Տեսակմզկիթ և ավերակներ
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ՎարչատարածքԼեժա
Մասն էSkanderbeg Memorial?
Ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Սելիմիե մզկիթ (ալբ․՝ Xhamia e Selimijës) կամ Սուրբ Նիկողայի եկեղեցի (Kisha e Shën Kollit), կառուցված է Լեժա քաղաքում, որը գտնվում է Ալբանիայի հյուսիսում։ Այն նախկինում եղել է եկեղեցի, որը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում վերափոխվել է մզկիթի։ Նրա ավերակները ծածկվել են տանիքով և վերակառուցվել են ալբանական ազգային հերոս Սկանդերբեգի (1405—1468) հուշահամալիրի[1]։

Սկանդերբեգի կիսանդրին և խորհրդանշական գերեզման
XX-րդ դարի առաջին քառորդի լուսանկարի վրա մզկիթը գտնվում է Լեժա քաղաքի տների միջև

1459 թվականին XIV-րդ դարի շինության փոխարեն կառուցվեց Սուրբ Նիկողայոսի եկեղեցին, որը դարձավ Լեժա քաղաքի գլխավոր տաճարը[2]։ Այն գտնվում է Դրին գետից ոչ հեռու։ Միանավային գոթիկական կառույցը ունեցել է աբսիդ արևելքում, երեք ոչ մեծ պատուհաններ հյուսիսային և հարավային հատվածներում, իսկ արևմտյան ճակատում գտնվել է դուռը և մեկ կլոր պատուհան[2]։

1468 թվականին եկեղեցում թաղվեց ալբանական հակաօսմանյան շարժման առաջնորդ Սկանդերբեգը[3]։ 1478 թվականին Լեժը սուլթան Մեհմեդ II-ի կողմից գրավելուց հետո գերեզմանը պղծվեց օսմանյան զորքերի կողմից, իսկ գերեզմանի ոսկորները օգտագործվեցին որպես՝ թալիսման։ Սելիմ I-ի (1512—1520) օրոք եկեղեցին վերափոխվեց մզկիթի։ Սուլթանի պատվին այն ստացավ Սելիմիե մզկիթ անվանումը։ XVII-րդ դարում ավերակ շինության մոտ ուխտագնացություն էին կազմակերպում ալբանացիները, որպեսզի հարգեն Սկանդերբեգի հիշատակը[4]։

XVIII-րդ դարի ավարտին Սելիմ III-րդ սուլթանի օրորք մզկիթը վերանորոգվեց[5]։ Մզկիթի մոտ կար միհրաբ, իսկ հարավ արևմուտքում բարձր մինարե, որը կառուցվել է XVIII-րդ դարում[5]։

1966 մզկիթում կատարվեցին պեղումներ, որոնց շնորհիվ հաստատվեց, որ նախկինում այն եղել է Սուրբ Նիկողայոսի եկեղեցին[4]։ Շենքը որպես մզկիթ օգտագործվել է մինչև 1968 թվականը։ Այն բանից հետո, երբ 1967 թվականի Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության առաջնորդ Էնվեր Խոջան երկիրը հռչակեց «առաջին աթեիստական պետությունը աշխարհում», այն փակվեց։

1978 թվականին մզկիթում հայտնաբերվեց Սկանդերբեգի գերեզմանը։ 1979 թվականին շրջանում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ։ Մինարեթը փլուզվեց, իսկ մզկիթը լուրջ վնասներ կրեց։ Վերականգնողական աշխատանքների ժամանակ բոլոր օսմանայն հավելումները ջնջվեցին, որպեսզի հնարավորին չափ վերականգնվի Սկանդերբեգի ժամանակվա տաճարի տեսքը[2]։ Ավերակները փոխակերպվեցին որպես ազգային հերոսի հուշահամալիր[5]։ Սուրբ Նիկողայոս եկեղեցու ավերակները ճանաչվեցին ազգային մշակույթի ժառանգույթուն[6]։

1981 թվականին նոր Սկանդերբեգի հուշահամալիրը բացվեց։ Նոր կառույցի տանիքը պաշտպանում է պատերը, որոնց ներոսում տեղադրվել է Օդիսե Պասկալիի կողմից ստեղծված կիսանդրին և հուշատախտակ, և Սկանդերբեգի սաղավարտը (օրիգինալը պահպանվում է Վիեննայում)։ Պատերին փակցված են պաստառներ, որոնք Սկանդերբեգի մարտերն և Լեժյան միության իշխանությունների զինանշաններն են հիշեցնում[4]։

Մզկիթի ավերակների շրջակայքում է գտնվում նաև ավելի վաղ շրջանի շինության ավերակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zani i Naltë».
  2. 2,0 2,1 2,2 Guntram Koch: DuMont-Kunst-Reiseführer Albanien. DuMont, Köln 1989, ISBN 3-7701-2079-5, S. 143 f.
  3. Oliver Jens Schmitt: Skanderbeg — der neue Alexander auf dem Balkan. Pustet, Regensburg 2009, ISBN 978-3-7917-2229-0, S. 290.
  4. 4,0 4,1 4,2 Feride Papleka (Hrsg.): Grabgedenkstatte Georg Kastrioti — Skanderbegs. 8 Nëntori, Tirana 1987.
  5. 5,0 5,1 5,2 Machiel Kiel: Ottoman architecture in Albania (1385—1912). In: Research Centre for Islamic History, Art and Culture (Hrsg.): Islamic art series. Band 5. Istanbul 1990, ISBN 92-9063-330-1, Selimiye Mosque, S. 193.
  6. «Objekte Fetare Monument Kulture». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Feride Papleka (Hrsg.): Grabgedenkstatte Georg Kastrioti — Skanderbegs. 8 Nëntori, Tirana 1987.