Օդիսե Պասկալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օդիսե Պասկալի
Odhise Paskali 2003 stamp of Albania.jpg
Ծնվել էդեկտեմբերի 22, 1903(1903-12-22)
ԾննդավայրՊերմետ
Մահացել էսեպտեմբերի 13, 1985(1985-09-13) (81 տարեկան)
Վախճանի վայրըՏիրանա, Ալբանիա
ՔաղաքացիությունFlag of Albania (1946–1992).svg Ալբանիա
Ազգությունալբանացի
ԿրթությունԹուրինի համալսարան
Ստեղծագործություն(ներ)Սկանդերբեգի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
Odhise Paskali Վիքիպահեստում

Օդիսե Պասկալի (ալբ․՝ Odhise Paskali}, դեկտեմբերի 22, 1903(1903-12-22), Պերմետ - սեպտեմբերի 13, 1985(1985-09-13), Տիրանա, Ալբանիա), ալբանացի քանդակագործ: Ալբանիայի ժողովրդական արտիստ (Skulptor Popullit

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդիսե Պասկալին ծնվել է 1903 թվականին Հունաստանի Կոզանի քաղաքում։ 1920-ական թվականներին տեղափոխվել է Իտալիա, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Տարվել է պլաստիկ արվեստով, 1924 թվականին Թուրինի ցուցահանդեսում «Սովածը» քանդակի և «Աղջկա դիմանկարը» գործերի համար արժանացել է մրցանակի։ 1925 թվականին Իտալիայի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու խնդրանքով դիմել է Ալբանիայի նախագահ Ահմեդ Զոգուին: Զոգուն ընձեռել է նրան այդ հնարավորությունը, և Պասկալին սովորել է Թուրինում Էդուարդ Ռուբինոյի մոտ։ 1927 թվականին ավարտել է ուսումը։ Ավելի ուշ Թուրինի համալսարանից ստացել է գրականության և փիլիսոփայության գիտական աստիճան։ Թուրինում ուսանելու տարիներին հիմնել է «Ալբանացի ուսանողների միություն» (Studenti shqiptar) և Թուրինի ալբանացի ուսանողների ամսագիրը։ 1930-ական թվականներին եղել է «Արվեստի բարեկամների» միավորման նախաձեռնողներից մեկը։ Կազմակերպությունն զբաղվել է Ալբանիայի քաղաքներում ազգային արվեստի ցուցահանդեսների կազմակերպմամբ։ 1931 թվականի մայիսին նա դարձել է ալբանական արվեստի ցուցադրման կազմակերպիչներից և Տիրանայում գեղարվեստի առաջին դպրոցի հիմնադրողներից[1]:

1934 թվականից ապրել է Տիրանայում։ 1947-1953 թվականներին դասավանդել է Տիրանայի գեղարվեստի դպրոցում։ 1951 թվականին Ալբանիայի մշակույթի գործիչների պատվիրակության հետ այցելել է ԽՍՀմ։ 1960 թվականին եղել է Տիրանայի ազգային պատկերասրահի տնօրենը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալին կերտել է 600 քանդակներ ու հուշարձաններ։ Հայրենիք վերադառնալուց հետո նրա ստեղծած առաջին գործը Բեթհովենի կիսանդրին էր։ Ամենահայտնի աշխատանքն է Սկանդերբեգի հուշարձանը Տիրանայում։ 1932 թվականից սկսել է կերտել իր առաջին մոնումենտալ գործերը՝ «Ազգային վրիժառուների հուշարձանը» (Luftëtari Kombëtar, գտնվում է Կորչայում), «Դրոշակակիրները» (Flamurtari 1932 թ., Վլորա)։ Կերտել է նաև Նայիմ Ֆրաշերիի, Աբդուլ Ֆրաշերիի, Ահմեդ Զոգուի, Էնվեր Խոջայի, Իոսիֆ Ստալինի, Իսա Բոլետինիի, Թեոֆան Նոլիի և այլոց հուշարձաններն ու կիսանդրիները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Նայիմ Ֆրաշերի անվան I աստիճանի շքանշանով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]