Սարկոսոմա գնդաձև
Սարկոսոմա գնդաձև | |
Սարկոսոմա գնդաձև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Տիպ/Բաժին | Պայուսակավոր սնկեր (Ascomycota) |
Ենթատիպ | Pezizomycotina |
Դաս | Pezizomycetes |
Կարգ | Pezizales |
Ընտանիք | Sarcosomataceae |
Ցեղ | Sarcosoma |
Տեսակ | Սարկոսոմա գնդաձև (S. globosum) |
Միջազգային անվանում | |
Sarcosoma globosum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Սարկոսոմա գնդաձև (լատին․՝ Sarcosoma globosum), Sarcosomataceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պսամոտրոֆ սունկ է, որի 3-12 սմ տրամագծով պտղամարմինը թարմ վիճակում գնդաձև է, թասաձև և բարակ եզրերով, մակերեսը մուգ գորշագույն է, փայլուն և թեթևակի կնճռոտված։ Հիմենիումը սև գորշավուն է։ Խոնավ վիճակում պտղամարմինն անգույն է, ջրջրոտված և դոնդողանման պարունակությամբ։ Երբեմն քաշը հասնում է մի քանի հարյուր գրամի։ Չորանալուց հետո ստանում է տափակ տեսք։ Անգույն և էլիպսաձև սպորները 20-28 × 7-10 մկմ են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Սևանի ֆլորիստիկական շրջանում («Սևան» ազգային պարկ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հազվադեպ, եզակի առանձնյակներով հանդիպում է ավազոտ հողերի վրա, հունիս ամսին, 1850-2000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև արոսենու տակ, լայնատերև անտառներում, ավազուտներում և կիսաանապատներում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Սևան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Ընդգրկված է մակրոմիցետների ցուցակի մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարկոսոմա գնդաձև» հոդվածին։ |
|