Սարենտինո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սարենտինո | |||
Sarentino | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
---|---|---|---|
Մարզ | Տրենտինո Ալտո Ադիջե | ||
Գավառ | Բոլցանո | ||
Մակերես | 302 կմ² | ||
ԲԾՄ | 900 մ | ||
Բնակչություն | 6671 մարդ | ||
Խտություն | 22 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +39 0471 | ||
Փոստային ինդեքս | 39058 | ||
Փոստային դասիչ | 39058 | ||
Ավտոմոբիլային կոդ | BZ | ||
ISTAT | 021086 | ||
Պաշտոնական կայք | comune.sarentino.bz.it | ||
| |||
Սարենտինո (իտալ.՝ Sarentino), կոմունա Իտալիայի Տրենտինո Ալտո Ադիջե մարզի Բոլցանո գավառում։
Բնակչությունը կազմում է 6671 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 22 մարդ/կմ²։ Տարածքը՝ 302 կմ²։ Փոստային ինդեքս՝ 39058։ Հեռախոսային կոդ՝ 0471։
Սուրբ Աստվածածինը հարգվում է որպես համայնքի հովանավոր։ Նրա Վերափոխման տոնը նշվում է օգոստոսի 15-ին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը ներառում է մի քանի քաղաքներ և գյուղեր։ Ամենամեծը՝ քաղաքապետի և խորհրդի նստավայրն է, Սարնթայնը։ Սարնթայնը սահմանակից է Ավելենգո, Ֆրեյենֆելդ, Կլաուզեն, Ֆրանցենսֆեստ, Մյոլթեն, Ռատչինգս, Ռիտեն, Ջենեզիեն, Սենտ Լեոնհարդ Պասեյեր, Շենա, Վահրն, Վորան և Վիլանդերս համայնքներին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարնթայն գյուղն առաջին անգամ հիշատակվել է 1211 թվականին։
Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբերանշանը ներկայացնում է եղնիկի գլուխը։ Նշանները նման են տարբեր լորդերի նշաններին, ովքեր կառավարել են տարածքը 1315 թվականից ի վեր, սակայն 1681 թվականից նրանք կոչվել են Կելերբուրգ ամրոցում ապրող Սարնթայնի կոմսեր (Գրաֆեն ֆոն Սարնթայն)։ Տարբերանշանն ընդունվել է 1967 թվականին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության 98,07%-ը խոսում է գերմաներեն, 1,82%-ը՝ իտալերեն և 0,10%-ը՝ լադիներեն՝ որպես առաջին լեզու։
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանց Թալեր (1925 թվական, Սարնթայն– 2015), հեղինակ, սիրամարգի ճարմանդ ասեղնագործող և Դախաուի համակենտրոնացման ճամբարից փրկված։
- Գուստավ Հոֆեր (Սարնթայն, 1976), կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող և հեռուստահաղորդավար։
Ժողովրդագրոթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության աճը՝
Կոմունայի վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեռախոսահամար. 0471 623121
- Գլխավոր կայք. http://www.comune.sarentino.bz.it/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնակավայրի գլխավոր կայք (իտալ.)
- Ազգային ինստիտուտի վիճակագրոթւյուն (իտալ.)
- http://www.istat.it/english/ Արխիվացված 2009-12-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարենտինո» հոդվածին։ |
|