Սարգիս Բաղդասարյան (մանկավարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Բաղդասարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Մարտունու շրջան, Արցախ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Սարգիս Հակոբի Բաղդասարյան (1915, Մարտունու շրջան, Արցախ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Բաղդասարյանը ծնվել է 1915 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Ղուզե կալեր գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է գյուղի տարրական դպրոցում, այնուհետև սովորել է Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցում։ 1937 թվականին Բաղդասարյանը մեկնել է Երևան՝ ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 5-րդ կուրսն ավարտելուց հետո նշանակվել է Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվար, ապա՝ տնօրեն[1]։
1941 թվականին Բաղդասարյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասի Մոզդոկ քաղաքից, որի մատույցներում վիրավորվել է և տեղափոխվել Գրոզնի քաղաքի հոսպիտալը, ապաքինվելուց հետո վերադարձել է զորամաս։ 1943 թվականին կռվել է 75-րդ հրաձգային գնդում։ 1943-1944 թվականներին 526-րդ հրաձգային գնդում մարտնչել է Մոզդոկի,Պերվոմայսկի և Գեորգիևսկի ազատագրման համար։ 1944-1945 թվականներին կռվել է 8-րդ առանձին ռազմաօդային զորամասում և մասնակցել Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրման, Օդերի ֆրանկֆուրտ և Բեռլին քաղաքների գրավման մարտերին։ 1945 թվականի ապրիլի 25-ին Սարգիսը Բեռլինի գրավման մարտերի ժամանակ Ռայխստագից ոչ հեռու ծանր վիրավորվել է և տեղափոխվել Լեհաստանի Լոձ քաղաքի հոսպիտալ, ապաքինվելուց հետո վերադարձել է Բեռլին, իր զորամասը[1]։
1945 թվականի նոյեմբերին զորացրվել է բանակից, հանձնել համալսարանի պատմության ֆակուլտետի պետական քննությունները, որից հետո շարունակել մանկավարժական գործունեությունը հանրապետության տարբեր շրջաններում, Երևան քաղաքում։
Պարգևատրվել է «Բեռլինի գրավման համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և ուրիշ մեդալներով։ Երկար տարիներ եղել է տեղական խորհրդի պատգամավոր, ակտիվորեն մասնակցել կուսակցական-հասարակական կյանքին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
- «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ