Սարավակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարավակ
flag of Sarawak? Զինանշան


ԵրկիրՄալայզիա Մալայզիա
ՀիմնԻբու Պերիտիվիկու
ԿարգավիճակՆահանգ և Մալայզիայի նահանգ
Մտնում էՄալայզիա
ՎարչկենտրոնԿուչինգ
ԲԾՄ2423 մետր
Օրենսդրական մարմինSarawak State Legislative Assembly?
Պաշտոնական լեզուներSarawak Malay? և անգլերեն
Բնակչություն2 453 700 մարդ (2020)[1]
Տարածք124 450 ± 1 կմ²
Հիմնադրված էհուլիսի 22, 1963 և սեպտեմբերի 16, 1963 թ.
Սահմանակցում էNorth Kalimantan?, West Kalimantan?, Սաբահ, East Kalimantan?, Բրունեյ-Մուարա, Բելեյթ, Տուտոնգ, Տեմբուռոնգ և United States of Indonesia?
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցCrown Colony of Sarawak?
ISO 3166-2 կոդMY-13
Հեռախոսային կոդ082, 083, 084, 085 և 086
Փոստային ինդեքսներ93000–98999
Ավտոմոբիլային կոդQ
sarawak.gov.my

Սարավակ (մալայերեն՝ Sarawak), նահանգ Մալայզիայում, Կալիմանտան կղզում։ Սահմանակից է Բրունեյ սուլթանությանն ու Ինդոնեզիային։ Տարածությունը 124,9 հազար կմ2 է, բնակչությունը՝ 2,9 միլիոն (2020[2])։ Վարչական կենտրոնը՝ Կուչինգ։ Ծովափնյա մասերում ալյուվիալ դաշտավայրեր են, ներքին շրջաններում՝ լեռներ։ Կլիման հասարակածային է։ Տարածված են հասարակածային մշտականաչ անտառները։ Տնտեսությունը ագրարա-հումքային բնույթ է կրում։ Մշակում են կաուչուկատուներ, պղպեղ, կոկոսյան արմավենի, բրինձ։ Զբաղվում են խոզաբուծությամբ, ձկնորսությամբ, անտառահատմամբ։ Կա նավթի, ոսկու, բոքսիտների արդյունահանություն, նավթավերամշակություն։ Արտահանում է նավթ և նավթամթերք, անտառանյութ, կաուչուկ, պղպեղ (առաջին տեղն աշխարհում), կոկոսյան արմավի յուղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.dosm.gov.my/v1/index.php?r=column/cthemeByCat&cat=117&bul_id=akliVWdIa2g3Y2VubTVSMkxmYXp1UT09&menu_id=L0pheU43NWJwRWVSZklWdzQ4TlhUUT09
  2. «Sarawak @ a Glance». Department of Statistics, Malaysia. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 213
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարավակ» հոդվածին։