Jump to content

Սանտա Լուչիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Լուչիա
իտալ.՝ Santa Lucia
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն և լիրիկական երաժշտական ստեղծագործություն
ԺանրՆեապոլիտանական երգեր
ԿոմպոզիտորԹեոդորո Կոտրաու
Լիբրետտոյի
հեղինակ
Թեոդորո Կոտրաու
Հրատարակման տարեթիվ1849
 Santa Lucia (song) Վիքիպահեստում

«Սանտա Լուչիա» (իտալ.՝ Santa Lucia), նեապոլյան երգ։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ներկա վիճակով երգը ձևավորվել է 19-րդ դարում։ Գրող և արիստոկրատ Միքելե Ձեցան գրել է տեքստը «Ձկնորսական երգ Սանտա Լուչիայից» (նեապ.՝ Lo varcajuolo de Santa Lucia) նեապոլյան բարբառով, որտեղ գովերգվում է Նեապոլյան ծոցի Սանտա-Լուչիա բնակավայրը։ Տեքստը Նեապոլում տարածվել է թերթիկների տեսքով[1]։

Կոմպոզիտոր Թեոդորո Կոտրաուն 1848 թվականին տպագրեԼ Է իրեն պատկանող երաժշտական հրատարակչությունում երգի երաժշտությունը, ենթադրաբար հիմնված ձկնորսներից լսած մեղեդու վրա, 1850 թվականին հրատարակվեԼ Է իտալերեն տեքստը։ Կա կարծիք, որ երգը նվիրված է հոլանդացի արիստոկրատուհի Ադելֆինա Դեյցին (1831—1880)։ 19-րդ դարի որոշ հրատարակումներում Կոտրաուին վերագրվում է միայն խոսքերը, իսկ երաժշտությունը վերագրվում է երիտասարդ իտալացի կոմպոզիտոր Աքիլե Լոնգոյին[2]։ Միաժամանակ արդեն 19-րդ դարում իտալական տեքտի հեղինակ է համարվում Էնրիկո Կոսովիչը[3]։

Բարբառի վրա հիմնված նախնական տեքստն ավելի պարզունակ է. պատմում է այն մասին, թե ինչպես է ընդունված ուտել մաքուր օդում՝ վայելելով նավակի օրորը ջրի վրա, տեքստի իտալական տարբերակում ուշադրությունն ավելի սևեռված է բնության գեղեցկությունից[4] հաճույք ստանալու վրա։ Որոշ մասնագետներ համարում են, որ «Սանտա Լուչիան» առաջին նեապոլտանական երգն է համազգային իտալերեն տեքստով և հենց այդ պատճառով էլ այդ երգից է սկսում իտալական երգարվեստը[5]։

Երգը ձայնագրվել է Էնրիկո Կարուզոյի կատարմամբ 1916 թվականին Վիկտոր ընկերության ստուդիայում։ Տարբեր տարիներ այն կատարել են նաև Տիտտա Ռուֆֆոն, Ռոբերտինո Լորետին, Լուչանո Պավարոտին, Խոսե Կարրերասը, Թամարա Սինյավսկայան, Էլվիս Փրեսլին, Ալեքսանդր Գրադսկին և այլոք։

Դասական իտալական տեքստ(1849)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Sul mare luccica l’astro d’argento.
Placida è l’onda, prospero è il vento.
Sul mare luccica l’astro d’argento.
Placida è l’onda, prospero è il vento.
Venite all’agile barchetta mia,
Santa Lucia! Santa Lucia!
Venite all’agile barchetta mia,
Santa Lucia! Santa Lucia!

Con questo zeffiro, così soave,
Oh, com’è bello star' sulla nave!
Con questo zeffiro, così soave,
Oh, com’è bello star' sulla nave!
Su passeggeri, venite via!
Santa Lucia! Santa Lucia!
Su passeggeri, venite via!
Santa Lucia! Santa Lucia!

In fra le tende, bandir la cena
In una sera così serena,
In fra le tende, bandir la cena
In una sera così serena,
Chi non dimanda, chi non desia.
Santa Lucia! Santa Lucia!
Chi non dimanda, chi non desia.
Santa Lucia! Santa Lucia!

Mare sì placida, vento sì caro,
Scordar fa i triboli al marinaro,
Mare sì placida, vento sì caro,
Scordar fa i triboli al marinaro,
E va gridando con allegria,
Santa Lucia! Santa Lucia!
E va gridando con allegria,
Santa Lucia! Santa Lucia!

O dolce Napoli, o suol beato,
Ove sorridere volle il creato,
O dolce Napoli, o suol beato,
Ove sorridere volle il creato,
Tu sei l’impero dell’armonia,
Santa Lucia! Santa Lucia!
Tu sei l’impero dell’armonia,
Santa Lucia! Santa Lucia!

Or che tardate? Bella è la sera.
Spira un’auretta fresca e leggiera.
Or che tardate? Bella è la sera.
Spira un’auretta fresca e leggiera.
Venite all’agile barchetta mia,
Santa Lucia! Santa Lucia!
Venite all’agile barchetta mia,
Santa Lucia! Santa Lucia!

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Salvatore Palomba. La canzone napolitana. — Napoli: L’Ancora del Mediterraneo, 2001. — P. 317.
  2. James J. Fuld. The Book of World-famous Music: Classical, Popular, and Folk / Fifth edition, revised and enlarged. — NY: Dover Publications, 2000. — P. 485.
  3. Luigi Coppola. Santa Lucia // Usi e Costumi di Napoli e contorni descritti e dipinti / Opera diretta da Francesco de Bourcard. — Napoli, 1866. — Vol. 2. — P. 38.
  4. Marialuisa Stazio. Osolemio: la canzone napoletana, 1880—1914. — Bulzoni, 1991. — P. 204.
  5. Gianni Borgna. Storia della canzone italiana. — Milano: Mondadori, 2001. — P. 13.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Լուչիա» հոդվածին։