Jump to content

Սանդրա Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրա Սանչես
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝իսպ.՝ Sandra Sánchez Jaime
Բնօրինակ անուն՝իսպ.՝ Sandra Sánchez
Մասնագիտացում՝կարատեիստ
Երկիր՝ Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 16, 1981(1981-09-16)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
153 սանտիմետր
Քաշ՝48 կիլոգրամ

Սանդրա Սանչես Խայմե (իսպ.՝ Sandra Sánchez Jaime, սեպտեմբերի 16, 1981(1981-09-16)[1], Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի կարատեիստ։ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Կանանց կատայի անհատական մրցումներում աշխարհի չեմպիոն (Մադրիդ, 2018 թվական)[2][3], Եվրոպայի վեցակի չեմպիոն (2015-2021)։ Սանդրա Սանչեսն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես կարատեի Կարատե1 Պրեմիեր լիգայում ամենաշատ մեդալներ նվաճած անձ․ 2014 թվականի հունվարից մինչև 2020 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում նա նվաճել է 35 մեդալ բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Սանչեսը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 16-ին[5]։

Սանդրա Սանչեսը 2018 թվականին

2015 թվականին ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում 2015 թվականի Եվրոպայի առաջնության կատայի կանանց մրցաշարում։ Նույն թվականին նա ոսկե մեդալ է նվաճել 2015 թվականի Եվրոպական խաղերում, որը տեղի է ունեցել Բաքվում[6]։ Եզրափակչում նա հաղթել է ֆրանսիացի Սենդի Սկորդոյին[6]։

Լինցում կայացած 2016 թվականի կարատեի աշխարհի առաջնությունում Սանչեսը բրոնզե մեդալ է նվաճել կատայի անհատական մրցումներում[7]։ 2017 թվականին նա արծաթե մեդալ է նվաճել Վրոցլավում կայացած 2017 թվականի Համաշխարհային խաղերի կանանց կատայի մրցումներում[8][9]։ Եզրափակիչում նա պարտվել է ճապոնացի Կիյոու Սիմիձուին[9]։

2018 թվականին նա ոսկե մեդալներ է նվաճել Նովի Սադի Եվրոպայի առաջնությունում և Մադրիդի աշխարհի առաջնությունում[10][11]։

2019 թվականին ոսկե մեդալ է նվաճել Իսպանիայի Գվադալախարա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում[12]։ Նույն թվականին նա ներկայացրել է Իսպանիան Մինսկում անցկացված 2019 թվականի Եվրոպական խաղերում և ոսկե մեդալ նվաճել կատայի անհատական մրցումներում[13][14]։ Ի վերջո, նա նաև ոսկե մեդալ է նվաճել Դոհայում կայացած 2019 թվականի համաշխարհային լողափային խաղերի կատայի անհատական մրցումներում[15][16]։

2021 թվականին Սանչեսը ոսկե մեդալ է նվաճել Պորեչում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնությունում[17][18]։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում դուրս է եկել կատայի մրցումների եզրափակիչ, որտեղ հաղթել է ճապոնացի Կիեու Սիմիձուին[19] և դարձել կարատեի օլիմպիական չեմպիոն[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/142438
  2. «Remembering the 2018 Karate World Championships». World Karate Federation. 2020 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «2018 World Karate Championships». SportData. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Karate Star Sandra Sanchez recognised by Guinness World Records». World Karate Federation. 2020 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. «Entry List by NOC» (PDF). 2017 World Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  6. 6,0 6,1 Etchells, Daniel (2015 թ․ հունիսի 14). «Azerbaijan top Baku 2015 karate medal standings after two more golds». InsideTheGames.biz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  7. «2016 World Karate Championships Medalists» (PDF). Sportdata. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  8. «Kiyuna, Shimizu win gold in karate kata at World Games». The Japan Times. 2017 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  9. 9,0 9,1 «Karate Results» (PDF). 2017 World Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  10. «2018 European Karate Championships» (PDF). World Karate Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  11. «Results Book» (PDF). 2018 World Karate Championships. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. «Results Book» (PDF). 2019 European Karate Championships. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  13. Rowbottom, Mike (2019 թ․ հունիսի 29). «Spain take three golds on opening day of karate competition at Minsk 2019». InsideTheGames.biz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  14. «Karate Medalists» (PDF). 2019 European Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  15. Barker, Philip (2019 թ․ հոկտեմբերի 13). «Spain celebrate double karate gold at ANOC World Beach Games». InsideTheGames.biz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  16. «Karate Results Book» (PDF). 2019 World Beach Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  17. Houston, Michael (2021 թ․ մայիսի 22). «Sánchez wins sixth consecutive kata title at European Karate Championships». InsideTheGames.biz. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  18. «2021 European Karate Championships Results Book» (PDF). World Karate Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  19. Heraldo de Aragón. «Sandra Sánchez y Kiyou Shimizu disputarán el oro en katas». heraldo.es (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  20. Шебика, Антон. (2021 թ․ օգոստոսի 5). «Испанка Сандра Санчес Хайме выиграла золото в олимпийском турнире по карате». Чемпионат (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա Սանչես» հոդվածին։