Jump to content

Սալորենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալորենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սալորենի
Տեսակ Սալորենի սովորական
Լատիներեն անվանում
Prunus cerasifera
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???

Սալորենի սովորական (լատին․՝ Prunus cerasifera), վարդազգիների ընտանիքի, սալորենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ծառ է՝ 4-10 մ բարձրությամբ և 15-25 սմ բնի տրամագծով։ Երիտասարդ ճյուղերը կանաչ են, ավելի ուշ՝ կարմրադարչնագույն, ունեն բազմաթիվ կարճացած ընձյուղներ, որոնք ավարտվում են փշերով։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են գորշամուգ կեղևով։ Տերևները էլիպսաձև են, երկարավուն էլիպսաձև կամ ձվաձև, 4-5-10 սմ երկարությամբ և 2-6 սմ լայնությամբ, աստիճանաբար սրվում են դեպի գագաթը և հիմքը, ատամնասղոցաեզր, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից ավելի բաց գույնի։ Աշնանը տերևները պահպանում են կանաչ գույնը կամ դառնում կիտրոնագույն, ծաղիկները սպիտակ են, բացվում են տերևների հետ, կամ մի փոքր ավելիի շուտ (մարտ-ապրիլ)։

Դեղին սալոր

Պտուղները գնդաձև են, էլիպսաձև կամ ձվաձև, 0,8-2 սմ տրամագծով, բաց դեղնավուն, վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ լրիվ սև գույնի, ծածկված մոմաշերտով։ Հասունանում են հունիս-նոյեմբեր ամիսներին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Փոքր Ասիայում, Բալկաններում։ Հանդիպում է Հայկական ՍՍՀ-ի հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, Վայքում, Մեղրիում, ստորինից մինչև վերին անտառային գոտում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրությունների վրա։ Ապրում է 100-120 տարի։ Երաշտադիմացկուն է, ցրտադիմացկուն, ստվերատար, պահանջկոտ չէ հողի նկատմամբ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 409։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորենի սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորենի սովորական» հոդվածին։