Փոքր ծառ է՝ 4-10 մ բարձրությամբ և 15-25 սմ բնի տրամագծով։ Երիտասարդ ճյուղերը կանաչ են, ավելի ուշ՝ կարմրադարչնագույն, ունեն բազմաթիվ կարճացած ընձյուղներ, որոնք ավարտվում են փշերով։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են գորշամուգ կեղևով։ Տերևները էլիպսաձև են, երկարավուն էլիպսաձև կամ ձվաձև, 4-5-10 սմ երկարությամբ և 2-6 սմ լայնությամբ, աստիճանաբար սրվում են դեպի գագաթը և հիմքը, ատամնասղոցաեզր, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից ավելի բաց գույնի։ Աշնանը տերևները պահպանում են կանաչ գույնը կամ դառնում կիտրոնագույն, ծաղիկները սպիտակ են, բացվում են տերևների հետ, կամ մի փոքր ավելիի շուտ (մարտ-ապրիլ)։
Դեղին սալոր
Պտուղները գնդաձև են, էլիպսաձև կամ ձվաձև, 0,8-2 սմ տրամագծով, բաց դեղնավուն, վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ լրիվ սև գույնի, ծածկված մոմաշերտով։ Հասունանում են հունիս-նոյեմբեր ամիսներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 522)։