Սագա տափաստանային
Սագա տափաստանային | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Saga pedo | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Սագա տափաստանային (լատին․՝ Saga pedo), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]53-72 մմ մարմնի երկարությամբ (ձվադիրինը՝ 25-38 մմ), խիստ ձգված մարմնով, դեղին կամ դեղնականաչավուն գունավորմամբ խոշոր չափի ծղրիդ է։ Առաջամեջքի ծայրի տակ թաքնված վերնաթևերն ու թևերը գրեթե ամբողջությամբ հետ են զարգացած[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հարավային Եվրոպայի տափաստաններում, Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, դեպի արևելք՝ մինչև Արևմտյան Սիբիր և Ղազախստան։ Հայաստանում հայտնի է եզակի հավաքով Չկալովկա գյուղից` Սևանա լճի մոտ (Գեղարքունիքի մարզ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սագա տափաստանայինն ապրում է լեռնատափաստաններում։ Բազմանում է կուսածնությամբ։ Արուները հայտնաբերված չեն։ Դարանակալ գիշատիչ է, սնվում է այլ տեսակի խոշոր մորեխներով և ծղրիդներով, ակտիվ է ցերեկը, բայց ձվադրում է երեկոյան ժամերին կամ վաղ գիշերը։ Զարգացումը զուգակցվում է 8 մաշկափոխությամբ։ Հայաստանից հայտնի միակ առանձնյակը հավաքվել է սեպտեմբերին, արեալի այլ մասերում հանդիպում են սկսած հուլիսից[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեալի սահմանաեզրին գտնվող չափազանց հազվագյուտ տեսակ է, հայտնի է միակ հայտնաբերմամբ, հավանաբար անհետացել է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակոււմ գտնվող տեսակ։
Հայաստանից հայտնի է մեկ նմուշ։
Վտանգման հիմնական գործոնները են տարածքի յուրացումը, անասունների գերարածեցումը։
Հավանաբար պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագա տափաստանային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագա տափաստանային» հոդվածին։ |
|