Սագա տափաստանային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սագա տափաստանային
SagaPedo3.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ծղրիդներ
Տեսակ Սագա տափաստանային
Լատիներեն անվանում
Saga pedo
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svgԽոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???

Սագա տափաստանային (լատ.՝ Saga pedo), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

53-72 մմ մարմնի երկարությամբ (ձվադիրինը՝ 25-38 մմ), խիստ ձգված մարմնով, դեղին կամ դեղնականաչավուն գունավորմամբ խոշոր չափի ծղրիդ է։ Առաջամեջքի ծայրի տակ թաքնված վերնաթևերն ու թևերը գրեթե ամբողջությամբ հետ են զարգացած[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայի տափաստաններում, Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, դեպի արևելք՝ մինչև Արևմտյան Սիբիր և Ղազախստան։ Հայաստանում հայտնի է եզակի հավաքով Չկալովկա գյուղից` Սևանա լճի մոտ (Գեղարքունիքի մարզ)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սագա տափաստանայինն ապրում է լեռնատափաստաններում։ Բազմանում է կուսածնությամբ: Արուները հայտնաբերված չեն: Դարանակալ գիշատիչ է, սնվում է այլ տեսակի խոշոր մորեխներով և ծղրիդներով, ակտիվ է ցերեկը, բայց ձվադրում է երեկոյան ժամերին կամ վաղ գիշերը: Զարգացումը զուգակցվում է 8 մաշկափոխությամբ: Հայաստանից հայտնի միակ առանձնյակը հավաքվել է սեպտեմբերին, արեալի այլ մասերում հանդիպում են սկսած հուլիսից[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալի սահմանաեզրին գտնվող չափազանց հազվագյուտ տեսակ է, հայտնի է միակ հայտնաբերմամբ, հավանաբար անհետացել է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակոււմ գտնվող տեսակ։

Հայաստանից հայտնի է մեկ նմուշ:

Վտանգման հիմնական գործոնները են տարածքի յուրացումը, անասունների գերարածեցումը:

Հավանաբար պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6