Jump to content

Սաբիհա Գյոքչեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբիհա Գյոքչեն
թուրքերեն՝ Sabiha Gökçen
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1913(1913-03-22)[1]
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էմարտի 22, 2001(2001-03-22)[2] (88 տարեկան)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա[1]
ԳերեզմանMilitary Cemetery of Cebeci
Քաղաքացիություն Թուրքիա և Չեռնոգորիա
ԿրթությունՈւսկյուդար ամերիկյան ակադեմիա
Մասնագիտությունօդաչու և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Պարգևներ և
մրցանակներ
 Sabiha Gökçen Վիքիպահեստում

Սաբիհա Գյոքչեն (թուրքերեն՝ Sabiha Gökçen, մարտի 22, 1913(1913-03-22)[1], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 22, 2001(2001-03-22)[2], Անկարա, Թուրքիա[1]), Թուրքիայի առաջին կին-օդաչուն, ով 23 տարեկանում առաջին անգամ ինքնաթիռով օդ բարձրացավ[3]։ Նա նաև համարվում է Թուրքիայի առաջին կին- ռազմական օդաչուն[4]։ Սաբիհան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի 8 որդեգրած երեխաներից մեկն է եղել։

Համաձայն թուրքական աղբյուրների և հենց Սաբիհա Գյոքչենի հարցազրույցի, նա եղել է Մուստաֆա Իզզեթ բեյի և Հայրիյեի դուստրը, ովքեր էթնիկ բոսնիացիներ էին[5]։ Լրագրող Հրանտ Դինքը գրել է մի հոդված՝ «Սաբիհա խաթունի գաղտնիքը», որտեղ Գազիանթեփի նախկին բնակչուհի Հռիփսիմե Սեբիլջյանը վստահեցնում էր, որ եղել է Սաբիհա Գյոքչենի ազգականը, այդպիսով, շեշտելով Գյոքչենի հայկական ծագումը[6][7][8][9]։ Թուրքական պաշտոնական աղբյուրները և Աթաթուրքի մյուս որդեգիր դուստրը՝ Ուլքյու Ադաթեփեն (մահացել է ավտովթարի ժամանակ 2012 թվականի օգոստոսի 1-ին), վիճարկում են այս վարկածը[10][11][12]։

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթացել է 1925թ-ին, երբ ընդամենը 12 տարեկան էր։ Աթաթուրքը գտնվում էր Բուրսայում, երբ նրանց ծանոթացրին Սաբիհայի դառը անցյալի հետ, և Աթաթուրքը որոշեց որդեգրել աղջկան։ Օդաչուական դասընթացները սերտել է Էսքիշեհիրում։ Գյոքչեն ազգանունը Սաբիհային է տվել Աթաթուրքը։

Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանը կրում է Սաբիհա Գյոքչենի անունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #119457695 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Sabiha Gokcen biography, Hargrave Pioneers of Aviation
  4. Sabiha Gökçen's biography Արխիվացված 2013-05-29 Wayback Machine, USAF Air Command and Staff College
  5. Koser, Mutlu (23 февраля 2004). «İşte soyağacı». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 15 апреля 2009-ին. (թուրքերեն)
  6. Dink, Hrant (6 февраля 2004). «Sabiha Hatun'un Sırrı». Agos.
  7. «Sabiha Gökçen or Hatun Sebilciyan?». Hürriyet. 21 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 15 апреля 2009-ին. (անգլ.)
  8. Kalkan, Ersin (21 февраля 2004). «Sabiha Gökçen mi Hatun Sebilciyan mı?». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 15 апреля 2009-ին. (թուրքերեն)
  9. ««Ազատություն» ռադիոկայան». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  10. Tekin, Hüseyin (28 февраля 2004). «Sabiha Gökçen tartışmasında kim ne yazdı». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 15 апреля 2009-ին. (թուրքերեն)
  11. Morgan, Tabitha. «Turkish heroine’s roots spark row» (անգլ.), BBC News, 29 февраля 2004.
  12. Bureau of Democracy, Human Rights, and Labor — In February, the Hurriyet newspaper’s publication of a report that Sabiha Gokcen — an adopted daughter of Mustafa Kemal Ataturk, who was the country’s first female pilot — was of Armenian descent drew a number of racist public statements. The Turkish General Staff issued a statement criticizing the reports on Gokcen’s Armenian ancestry as «a claim that abuses national values and feelings» while the Turkish Air Association called the report «an insult» to Gokcen and to Ataturk (21 февраля 2005). «2004 Country Report on Human Rights Practices in Turkey». Country Reports on Human Rights Practices. US State Department. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 15 апреля 2009-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]