Սա ի՞նչ թռչուն է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սա ի՞նչ թռչուն է
ռուս.՝ Это что за птица?
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵվգենի Միգունով
ՀնչյունավորումԳեորգի Վիցին, Գրիգորի Շպիգել, Ելենա Պոնսովա, Միխայիլ Պոգորժելսկի և Լեոնիդ Պիրոգով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1955

«Սա ի՞նչ թռչուն է» (ռուս.՝ «Это что за птица?»), խորհրդային կարճամետրաժ երգիծական մուլտիպլիկացիոն ֆիլմ սնափառության մասին։ Նկարահանվել է 1955 թվականին ռեժիսոր Եվգենի Միգունովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախանձոտ Սագն այլ թռչունների հետ փոխանակում է այն ամենը, ինչ իրեն դուր է գալիս. նա վերցնում է Կարապի վիզը, Ձկնկուլի կտուցը, Ագռավի թևերը, Կռունկի ոտքերը, Սիրամարգի պոչը, ինչպես նաև Աքաղաղի կատարն ու «ծուղրուղուն»։ Սագը դառնում է բոլորից տարբեր, սակայն բոլորը ծիծաղում են նրա վրա։

Խորհրդով օգնում է Ագռավը՝ առաջարկելով Սագի հիմարությունը փոխել Բվի իմաստության հետ։ Բվից էլ Սագն իմանում է, որ «Իմաստուն թռչունին պատշաճ չէ ուրիշի փետուրներով պարծենալը»։ Գիտակցելով իր սխալը՝ Սագը ամեն ինչ վերադարձնում է։

Մուլտֆիլմն ավարտվում է բարոյախրատական հարցով՝ «Դուք կյանքում հադիպե՞լ եք նման թռչունի», ինչը 1955 թվականի իրականության մեջ նկատի ուներ «ստիլյագաներին»։

Տարբերություններ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում Սագը նախ հանդիպում է ագռավին, հետո կռունկին, իսկ գրքում հակառակն է։

Մուլտֆիլմում Սագն իր սխալը հասկանում է Բուի շնորհիվ, գրքում՝ դա նրան ստիպում է աղվեսի հետ հանդիպումը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Եվգենի Միգունով
Կոմպոզիտոր Մ. Վայնբերգ
Բեմադրող նկարիչներ Եվգենի Միգունով, Բորիս Կորնեև
Օպերատոր Նիկոլայ Վոինով
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգնական Ա. Կովալևսկայա
Մոնտաժողի օգնական Նինա Մայորովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ֆեոդոր Խիտրուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Պեկար, Դմիտրի Բելով, Բորիս Բուտակով, Իգոր Պոդգորսկի, Լիդիա Ռեզցովա
Նկարիչ-դեկորատորներ Լանա Ազարխ, Իրինա Սվետլիցա
Երգի տեքստի հեղինակ Եվգենի Միգունով
Դերերը հնչյունավորել են Գեորգի Վիցին - սագ (տիտրերում նշված չէ)

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5, 978-5-17-073720-8
  • «Это что за птица?» Цветные иллюстрации Владимира Сутеева, 116 c.