Ռոքսանա Գեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքսանա Գեյ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1974(1974-10-15) (49 տարեկան)
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMichigan Technological University? և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում
ԵրկերBad Feminist?, Ayiti?, Hunger? և Difficult Women?
Մասնագիտությունգրող, ակնարկագիր, լրագրող, վիպասան, համալսարանի դասախոս, խմբագիր և գրական քննադատ
ԱշխատավայրՊերդյու համալսարան
ԱմուսինDebbie Millman?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքroxanegay.com
 Roxane Gay Վիքիպահեստում

Ռոքսանա Գեյ (անգլ.՝ Roxane Gay, հոկտեմբերի 15, 1974(1974-10-15), Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ)[2][3][4], ամերիկացի գրող, խմբագիր և մեկնաբան[5][6][7]։ The New York Times-ի վարկածով բեսթսելլեր դարձած Bad Feminist (2014) էսսեների հավաքածուի, ինչպես նաև «Ayiti» (2011) պատմվածքների ժողովածուների, «An Untamed State» (2014) վեպի, «Difficult Women» (2017) պատմվածքների ժողովածուների և «Սով» հուշագրությունների (2017) հեղինակն է[8]։

Գեյը 4 տարի եղել է Արևելյան Իլինոյսի համալսարանի դոցենտ, իսկ հետո միացել Պերդյու համալսարանին՝ որպես անգլերենի դոցենտ։ 2018 թվականին նա հայտարարել է, որ հեռանում է Պերդյուից՝ Եյլի համալսարանում պրոֆեսոր դառնալու նպատակով[9]։

Ռոքսանան The New York Times-ում հրապարակումների հեղինակ է[10], Tiny Hardcore Press-ի հիմնադիր, The Rumpus-ում էսսեների խմբագիրը, ինչպես նաև ոչ կոմերցիոն PANK գրական արվեստի խմբագիր[11][12]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյը ծնվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում, հայիթյան ծագում ունեցող ընտանիքում[13]։ Սովորել է Նյու Հեմփշիրի Ֆիլիփս Էքսետերի ակադեմիայի միջնակարգ դպրոցում[14]։

Սկսել է ուսումը Եյլի համալսարանում, սակայն թողել է այն, որպեսզի շարունակի ռոմանտիկ հարաբերություններն Արիզոնայում[15][16]։ Ավելի ուշ ստացել է բակալավրի աստիճան Նեբրասկա նահանգում, ինչպես նաև մագիստրոսի աստիճան ստեղծագործական նամակի խորացված ուսումնասիրությամբ Նեբրասկա Լինքոլնի համալսարանում[17]։ 2010 թվականին Միչիգանի տեխնոլոգիական համալսարանում հռետորաբանության և տեխնիկական հաղորդակցությունների գծով ստացել է «Subverting the Subject Position: Toward a New Discourse About Students as Writers and Engineering Students as Technical Communicators» ատենախոսությամբ դոկտորական աստիճան[18], որի գիտական ղեկավարն Է դարձել դոկտոր Էնն Բրեյդին[19]։

Bad Feminist[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին թողարկել է «Bad Feminist» էսսեների ժողովածուն, որը լայն ճանաչում է ստացել և դարձել New York Times վարկածով բեսթսելեր[20]։ Time ամսագրի գրախոսը «Bad Feminist»-ն անվանել է «ձեռնարկ այն մասին, թե ինչպես լինել մարդ» (անգլ.՝ «a manual on how to be human»), իսկ Ռոքսանային՝ «տաղանդ, որը չի դադարում զարմացնել» (անգլ.՝ «gift that keeps on giving»)[21]։ Ամսագրին տված հարցազրույցում նա բացատրել է իր դերը՝ որպես ֆեմինիստուհու, և ինչպես է դա ազդել նրա գրական գործի վրա.

«Յուրաքանչյուր այդ էսսեներում առավելապես փորձում եմ ցույց տալ, թե ինչպես է ազդում ֆեմինիզմն իմ կյանքի վրա․ ավելի լավ կամ ավելի վատ. այս շարադրությունները պարզապես ցույց են տալիս, թե ինչ է նշանակում ապրել այս աշխարհում՝ որպես կին. դա նույնիսկ ֆեմինիզմի մասին չէ, դա մարդկության և կարեկցանքի մասին է»[21]։

Ռոքսանա Գեյի գենդերային տեսության դիտարկումն առաջին հերթին նախաձեռնվել է փորձի տեսանկյունից, ոչ թե ակադեմիական գիտելիքների․

«Մեզ բոլորիս վրա ազդել է մշակույթը, որտեղ կանայք տղամարդկանցից ցածր են համարվում… Ի պատասխան այդ սահմանափակումների, որոնցով մենք խոսում ենք, մտածում ենք գենդերի մասին, թե ինչպես ենք մենք պաշտպանում մեր իրավունքները, այդ վակումները, որտեղ մենք մշակութային զրույցներ ենք վարում, անկախ նրանից, թե որքան լավն են մեր մտադրությունները, անկախ նրանից, թե որքան նուրբ է մտածված մեր մոտեցումը, ես չեմ կարող դադարել մտածել, այստեղ մենք բոլորս ենք պարտվում։ Ես չգիտեմ, թե մենք ինչպես կարող ենք դառնալ այդ խոսակցությունների վարման մեջ լավագույնները, բայց ես գիտեմ, որ մենք պետք է հաղթահարենք մեր խորն ամրապնդված դիրքերը և նրբությունները դեն նետելու մեր հակումը։ Մենք պետք է ավելի շատ հետաքրքրված լինենք մեր շրջապատն ավելի լավը դարձնելով, քան հետաքրքիր կամ զվարճալի լինելով»[22]։

The Guardian-ում քննադատ Քիրա Քոքրեյնն առաջարկել է նման գնահատական. «Չնայած առցանց դիսկուրսը հաճախ բնութագրվում է ծայրահեղ, բևեռացված կարծիքներով, նրա ստեղծագործությունները տարբերվում են նրանով, որ դրանք նրբագեղ և դիսկուրսային են, որոնք կարող են նայել այլ անկյուններից, ճանաչել այլ տեսակետներ և միևնույն ժամանակ զգուշորեն զարգացնել իրենց։ Տպագիր տեսքով, Twitter-ում և անձամբ, Ռոքսանայի ձայնն ընկերոջ ձայնն է, որին խորհրդ ստանալու նպատակով դուք առաջինն եք դիմելու․ նա հանգիստ, խելքը տեղը, ինչպես նաև զվարճալի է նա, ով շատ բան է տեսել և բացարձակապես հաստատակամ է իր նպատակին հասնելու ձգտման մեջ»[23]։

«Short Takes: Provocations on Public Feminism»-ի համար՝ «Signs: Journal of Women in Culture and Society» ֆեմինիստական ամսագրի նախաձեռնությամբ մի խումբ ֆեմինիստ գիտնականներ և ակտիվիստներ վերլուծել են Ռոքսանայի գրական էսսեների հավաքածուն[24]։ Այն դրվել է Ռոքսանա Գեյ-ի TED-ի ելույթի հիմքում[25]։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյը 2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի օգոստոսը եղել է «The Butter» ֆեմինիստական օնլայն-հրատարակչության խմբագիրը[26]։ «The Butter»-ում հրապարակվում էին ամենատարբեր թեմաներով նյութեր, այդ թվում հաշմանդամության, գրականության, ընտանիքի և երաժշտության մասին[27]։ «The Butter»-ը դադարել է գոյություն ունենալ 2015 թվականի օգոստոսին, երբ Գեյը հայտարարել է, որ նա «չափազանց ծանրաբեռնված է» («Simply stretched too thin»)։ Ռոքսանան 2015-2018 թվականներին եղել է ամերիկական «Guardian»-ի միակ հեղինակը[28]։ 2017 թվականին եղել է ամենամյա անթոլոգիայի ժյուրիի անդամն ու հյուր-խմբագիրը։

2016 թվականին Ռոքսանա Գեյը ներառվել է «Կանանց ընկերակցության մեջ։ 100-ից ավելի հեղինակների, նկարչուհիների և գործարարների ոգեշնչումն ու խորհուրդները» գրքի մեջ[29]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015: «Pen Center USA Freedom to Write» մրցանակ[30]
  • 2018: Հուգենհայամի կրթաթոշակ[31]
  • 2018: Էյսների մրցանակ[32]
  • 2018: Լյամբդի գրական մրցանակի հոգաբարձուների խորհրդի մրցանակ[33]
  • 2018: Լյամբդի գրական մրցանակ բիսեքսուալության թեմայով հրապարակախոսության համար[34]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյի գրավոր աշխատանքների մեծ մասը վերաբերում է ֆեմինիստական և ռասայական հարցերի վերլուծությանը և ապամոնտաժմանը` ռասայական, գենդերային ինքնության և սեռականության՝ իր անձնական փորձի պրիզմայով[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքսանան սկսել է էսսեներ գրել պատանեկության տարիներին[35]։ Նրա աշխատանքի վրա մեծապես ազդել է սեռական բռնությունը, որն իր հետ տեղի է ունեցել 12 տարեկան հասակում[23]։ Նա բաց երկսեռական է[36]։

Աշխատանքներ և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gay, Roxane (2014). Bad Feminist. New York: Harper Perennial. ISBN 978-0-062-28272-9. OCLC 877890878. [41] [23] [42]
  • Gay, Roxane (2017). Hunger: A Memoir of (My) Body. New York: Harper. ISBN 9780062362599. OCLC 918590664.

Այլ ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gay, Roxane (2010). Subverting the Subject Position: Toward a New Discourse About Students as Writers and Engineering Students as Technical Communicators (Thesis / dissertation). Houghton, MI: Michigan Technological University. OCLC 774576963.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.essence.com/love/roxane-gay-wife/
  2. гей, Роксан. Голод: Мемуар (мого) Body.Location 282 Kindle Ebook. Нью-Йорк, Нью-Йорк: Харпер HarperCollinsPublishers, 2017.
  3. «Roxane Gay». Freedom from Religion Foundation.
  4. Gay, Roxane. «Once, I Was Pretty». freerangenonfiction.com. Արխիվացված է օրիգինալից 30 березень 2016=yes-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Roxane Gay». Salon.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. Halle, Steve (2012 թ․ մարտի 29). «Roxane Gay to Visit Bloomington-Normal/ISU on April 17». WordPress.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Roxane Gay: What Does It Mean To Identify As A Feminist?». NPR.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «About - Roxane Gay». RoxaneGay.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. Bangert, Dave (2018 թ․ նոյեմբերի 17). «Why Roxane Gay, best-selling 'Bad Feminist,' is leaving Purdue». Lafayette Journal & Courier. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  10. Gay, Roxane (2016 թ․ օգոստոսի 21). «Nate Parker and the Limits of Empathy». The New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  11. Higgins, Jim (2014 թ․ մայիսի 23). «Talking with 'AnUntamed State' author Roxane Gay». The Milwaukee Journal Sentinel. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  12. «About». PANK. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  13. Gregory, Alice (2014 թ․ հոկտեմբերի 10). «Daphne Merkin's "The Fame Lunches" and Roxane Gay's "Bad Feminist"». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  14. John Freeman (Summer 2014). «Roxane Gay». Bomb. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  15. McArdle, Molly (2017 թ․ փետրվարի 22). «The Rise of Roxane Gay». Brooklyn Magazine. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  16. Chenery, Susan (2015 թ․ հունվարի 17). «Roxane Gay, the Bad Feminist as Role Model». The Sydney Morning Herald. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  17. Meltzer, Marisa (2017 թ․ հունիսի 14). «Roxane Gay's New Memoir About Her Weight May Be Her Most Feminist—and Revealing—Act Yet». Elle. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  18. 18,0 18,1 «Roxane Gay». Purdue College of Liberal Arts. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  19. «Dissertations, Master's Theses and Master's Reports». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «Bad Feminist | Roxane Gay». www.roxanegay.com. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  21. 21,0 21,1 «REVIEW: Roxane Gay's Riveting Debut Novel An Untamed State». Time (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  22. Gay, Roxane Bad Feminist. — United States: Harper Perennial, 2014. — С. 336. — ISBN 978-0062282712
  23. 23,0 23,1 23,2 Cochrane, Kira (2014 թ․ օգոստոսի 2). «Roxane Gay: Meet the Bad Feminist». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  24. «Short Takes: Provocations on Public Feminism. Bad Feminist by Roxane Gay». Signs: Journal of Women in Culture and Society. Spring 2016. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  25. Gay, Roxane, Confessions of a bad feminist (անգլերեն), Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին
  26. Gay, Roxane (2014 թ․ նոյեմբերի 17). «The Butter: FAQs». The Toast. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  27. Gay, Roxane (2015 թ․ օգոստոսի 28). «A Buttery Farewell». The Toast. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է July 8, 2017=yes-ին.
  28. «Roxane Gay | The Guardian». the Guardian (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  29. Bonney, Grace In the Company of Women. — New York, NY: Workman Publishing Co, 2016. — С. 85. — ISBN 9781579655976
  30. «Roxane Gay Wins the Freedom to Write Award». Literary Hub. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  31. Bangert, Dave (2018 թ․ ապրիլի 5). «Purdue's Roxane Gay, best-selling author, awarded Guggenheim Fellowship». Journal & Courier. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  32. «Monstress and My Favorite Thing Is Monsters Are Top Winners at 2018 Eisner Awards». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  33. «John Rechy and Roxane Gay Among Winners at 2018 Lambda Literary Awards». Grove Atlantic. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  34. «John Rechy and Roxane Gay Among Winners at 2018 Lambda Literary Awards». Grove Atlantic. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  35. Tietzel, Nina (2015 թ․ հունիսի 4). «Roxane Gay: Writer and self-proclaimed 'bad feminist' talks truth and fiction». ABC. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  36. Gay, Roxane (2015 թ․ հոկտեմբերի 11). «Twitter». Mobile.twitter.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  37. http://time.com/90402/roxane-gay-an-untamed-state-review/
  38. Waldman, Katy. «It Is Good to Be a "Bad" Feminist». Slate. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքսանա Գեյ» հոդվածին։