Ռուսեթ Հովհաննիսյան
Ռուսեթ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1907[1] Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 24, 1971[1] (63 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ՀԿԿ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1930)[1] և Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1948) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ռուսեթ Հովհաննեսի Հովհաննիսյան (օգոստոսի 15, 1907[1], Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 24, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1848), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Արտամետ գյուղում։ Մանկուց զրկվել է ծնողներից։ 1918-1925 թվականներին եղել է Երևանի մանկատներում։ 1926 թվականին ավարտել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցը, 1930 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ասպիրանտուրայում (Լենինգրադ)։ 1936-1971 թվականներին, առանց ընդմիջման, ռուս գրականություն է դասավանդել Երևանի համալսարանում։ Միաժամանակ 1948-1949 թվականներին բաժնի վարիչ էր ՀԿԿ Կենտկոմում։ 1949-1951 թվականներին եղել է համալսարանի պրոռեկտորը, 1941 թվականից՝ ռուս գրականության ամբիոնի վարիչը։
1940 թվականին «Բելինսկին որպես Գոգոլի քննադատ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան 1947 թվականին «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» գիրքը (Երևան, 1952)։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Ռ. Հովհաննիսյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նյութեր ռուսաց գրականությունն ուսումնասիրողների համար, պրակ Ա, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 62 էջ։
- Նյութեր ռուսաց գրականությունն ուսումնասիրողների համար, պրակ Բ, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 62 էջ։
- Լերմոնտովի կյանքը և գրական ստեղծագործությունը, Երևան, Պետհրատ, 1941, 192 էջ։
- Բելինսկին որպես Գոգոյի քննադատ, Երևան, 1941, 120 էջ։
- Հայրենիքը և ռուս գրականությունը, Երևան, Հայպետհրատ, 1942, 165 էջ։
- Վ. Գ. Բելինսկու կյանքն ու քննադատական գործունեությունը, Երևան, Հայպետհրատ, 1948, 106 էջ։
- Ռուս մեծ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1949, 44 էջ։
- Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1949, 406 էջ։
- Ա. Պ. Չեխով (կենսագրական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1954, 47 էջ։
- Գորկին որպես պրոլետարական գրականության հիմնադիր, Երևան, «Գիտելիք», 1956, 40 էջ։
- Ռուս գրականության ուրվագծեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 497 էջ։
- Լև Տոլստոյը և հայ գրական կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1964, 139 էջ։
- Ի. Ա. Գոնչարով, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1964, 45 էջ։
- Գրականությունը և երիտասարդության կոմունիստական դաստիարակությունը, Երևան, «Գիտելիք», 1965, 23 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 314-315.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսեթ Հովհաննիսյանին նվիրված Արմեն Մերուժանյանի «Ազնիվ դասախոսն ու գրականագետը» հոդվածը «Ազգ» օրաթերթի 2007-ի սեպտեմբերի 12-ի համարում(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսեթ Հովհաննիսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 573)։ |
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Փետրվարի 24 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ