Ռուսեթ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսեթ Հովհաննիսյան
Ռուսեթ Հովհաննեսի Հովհաննիսյան
Ruset Hovhannisyan.jpg
(գրականագետ)
Ծնվել էօգոստոսի 15, 1907
ԾննդավայրԱրտամետ (Արևմտյան Հայաստան)
Մահացել էփետրվարի 24, 1971
Մահվան վայրԵրևան, (Հայաստան)
Ազգությունհայ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունգրականագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Ռուսեթ Հովհաննեսի Հովհաննիսյան (1907, օգոստոսի 15 - 1971, փետրվարի 24), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1848), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Արտամետ գյուղում։ Մանկուց զրկվել է ծնողներից։ 1918-1925 թվականներին եղել է Երևանի մանկատներում։ 1926 թվականին ավարտել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցը, 1930 թվականին՝ Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ասպիրանտուրայում (Լենինգրադ1936-1971 թվականներին, առանց ընդմիջման, ռուս գրականություն է դասավանդել Երևանի համալսարանում։ Միաժամանակ 1948-1949 թվականներին բաժնի վարիչ էր ՀԿԿ Կենտկոմում։ 1949-1951 թվականներին եղել է համալսարանի պրոռեկտորը, 1941 թվականից՝ ռուս գրականության ամբիոնի վարիչը։

1940 թվականին «Բելինսկին որպես Գոգոլի քննադատ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան 1947 թվականին «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» գիրքը (Երևան, 1952

Մահացել է Երևանում[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ռ. Հովհաննիսյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութեր ռուսաց գրականությունն ուսումնասիրողների համար, պրակ Ա, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 62 էջ:
  • Նյութեր ռուսաց գրականությունն ուսումնասիրողների համար, պրակ Բ, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 62 էջ:
  • Լերմոնտովի կյանքը և գրական ստեղծագործությունը, Երևան, Պետհրատ, 1941, 192 էջ:
  • Բելինսկին որպես Գոգոյի քննադատ, Երևան, 1941, 120 էջ:
  • Հայրենիքը և ռուս գրականությունը, Երևան, Հայպետհրատ, 1942, 165 էջ:
  • Վ. Գ. Բելինսկու կյանքն ու քննադատական գործունեությունը, Երևան, Հայպետհրատ, 1948, 106 էջ:
  • Ռուս մեծ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1949, 44 էջ:
  • Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1949, 406 էջ:
  • Ա. Պ. Չեխով (կենսագրական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1954, 47 էջ:
  • Գորկին որպես պրոլետարական գրականության հիմնադիր, Երևան, «Գիտելիք», 1956, 40 էջ:
  • Ռուս գրականության ուրվագծեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 497 էջ:
  • Լև Տոլստոյը և հայ գրական կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1964, 139 էջ:
  • Ի. Ա. Գոնչարով, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1964, 45 էջ:
  • Գրականությունը և երիտասարդության կոմունիստական դաստիարակությունը, Երևան, «Գիտելիք», 1965, 23 էջ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 314-315 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]