Ռուլետ
Ռուլետի բաղադրիչները | |
Ենթատեսակ | մսային ուտեստ և roll? |
Roulades Վիքիպահեստում |
Ռուլետ (ֆր.՝ roulade, եկել է ֆրանսերեն rouler- «փաթաթել» բայից), արևմտաեվրոպական, գերմանական ուտեստ[1], որպես օրենք՝ բաղկացած է մսի կտորից, որում լցոնվում է սնկի, պանրի, բանջարեղենի, ձվերի, ուրիշ տեսակի մսի կամ անգամ խեցգետնի մսի խորիզ։ Այդպիսի ռուլետը սովորաբար ամրացվում է ատամի փայտիկներով, մետալիկ սրերով կամ լարանով։
Ռուլետը, ինչպես և ուրիշ շոգեխաշվող ուտեստներ, սկզբից տապակում են, իսկ հետո շոգեխաշում արգանակի կամ գինու մեջ։ Պատրաստի ռուլետը լայնքով կտրում են և մատուցում են մսային սոուսով։ Ռուլետը կարելի է թխել նաև վառարանում։ Որոշ բաղադրատոմսերում ռուլետի միսը հարվածում են փայտից մուրճով։ Երբեմն ռուլետները պատրաստում են կտրատած մսով։
Ռուսական խոհանոցում ռուլետներ են կոչվում և իսկական ռուլետները, և հրուշակային արտադրանքները (օրինակ ռուլադը[2] և շտրուդելեյը[1])։
Հրուշակեղեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրուշակային ռուլետը (ամերիկյան անգլերենով՝ jelly roll՝ «մուրաբայով ռուլետ», իսկ բրիտանական անգլերենով՝ swiss roll՝ «շվեյցարական ռուլետ», ֆր.՝ roulé- «ռուլետ») կրկնեփ հրուշակի տարատեսակություն է։ Բարակ բիսկվիթում (ձու, ալյուր և շաքարավազ) քսվում է կրեմ կամ ջեմ, փաթաթում են և կտրատում են պատառիկների։
Ռուլետը համարվում է գերմանական, հունգարական և ավստրիական ազգային ուտեստ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զրազներ
- Կիևյան կոտլետ
- Օրոմո
- Սուշի
- Սուրբծննդյան գերան
- Գլանափաթեթ
- Շտրուդել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Вильям Похлебкин Рулеты // Հրուշակային արվեստի մեծ հանրագիտարան. — Центрполиграф, 2009. — 975 p. — 10 000 экз. — ISBN 978-5-95244620-5
- ↑ Вильям Похлебкин Рулады // Հրուշակային արվեստի մեծ հանրագիտարան. — Центрполиграф, 2009. — 975 p. — 10 000 экз. — ISBN 978-5-95244620-5
Վիքիգրքերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուլետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուլետ» հոդվածին։ |