Ռութ Լոուրենս
Ռութ Լոուրենս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1971 (53 տարեկան) Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, տոպոլոգ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Միչիգանի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան |
Գործունեության ոլորտ | Հանրահաշվական տոպոլոգիա և knot theory? |
Անդամակցություն | Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն[1][2] |
Ալմա մատեր | Սանկտ Հյուի քոլեջ և Օքսֆորդի համալսարան[3] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Մայքլ Աթիա |
Եղել է գիտական ղեկավար | Ջեֆրի Մայքլ Սինկ[3], Օֆեր Ռոն[3] և Ռոնեն Կաթսիր[3] |
Պարգևներ | |
Ruth Lawrence-Neimark Վիքիպահեստում |
Ռութ Էլկե Լոուրենս-Նեյմարկ (եբրայերեն՝ רות אלקה לורנס-נאימרק, օգոստոսի 2, 1971, Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի-իսրայելցի մաթեմատիկոս, Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտի (Երուսաղեմի հրեական համալսարան) մաթեմատիկական գիտությունների դոցենտ, հանգույցի տեսության և հանրահաշվական տոպոլոգիայի հետազոտող։ Մաթեմատիկայի բնագավառում հայտնի հրաշամանուկ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռութ Լոուրենսը ծնվել է Անգլիայի Բրայթոն քաղաքում, համակարգչային խորհրդատուներ Հարրի Լոուրենսի և Սիլվիա Գրեյբուրնի ընտանիքում։ Երբ Լոուրենսը հինգ տարեկան էր, հայրը հրաժարվեց իր աշխատանքից, որպեսզի կարողանա դստերը տնային կրթությամբ ապահովել[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինը տարեկանում Լոուրենսը մաթեմատիկայի ոլորտում Օ-մակարդակ է ձեռք բերել՝ գրանցելով նոր տարիքային ռեկորդ (հետագայում գերազանցվել է 2001 թվականին, երբ Արրան Ֆերնանդեսը 5 տարեկանում մաթեմատիկայից հաջողությամբ գրանցել է միջին կրթության ընդհանուր վկայագիր)։ Ինը տարեկանում նա նաև ստացել է A-մակարդակ մաքուր մաթեմատիկայից[4]։
1981 թվականին Լոուրենսը Օքսֆորդի համալսարանի ընդունելության համար քննություն է հանձնել մաթեմատիկայից՝ 1983 թվականին, տասներկու տարեկան հասակում ընդունվելով Սենթ Հյուի քոլեջ։
Օքսֆորդում հայրը շարունակել է ակտիվորեն ներգրավված մնալ նրա կրթության գործընթացում` ուղեկցելով դստերը բոլոր դասախոսությունների և մի շարք դասընթացների ընթացքում։ Երեք տարվա փոխարեն Լոուրենսը բակալավրի աստիճան ստացել է երկու տարի հետո 1985 թվականին՝ 13 տարեկանում։ Նա շարժեց մամուլի հետաքրքրությունը՝ դառնալով ամենաերիտասարդ բրիտանացին, որն առաջին կարգի աստիճան է ստանում, և ամենաերիտասարդ Օքսֆորդի համալսարանի ժամանակակից շրջանավարտը[4]։
Լոուրենսը ֆիզիկայի բակալավրի աստիճան ստացել է 1986 թվականին, մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան՝ 1989 թվականի հունիսին Օքսֆորդից, 17 տարեկանում։ Դոկտորական ատենախոսության թեման է եղել Homology representations of braid groups, թեզի խորհրդատուն՝ սըր Մայքլ Աթյան[5]։
Ակադեմիական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոուրենսի առաջին ակադեմիական պաշտոնի ստանձնման համար նա և հայրը տեղափոխվեցին Ամերիկա, որտեղ 19 տարեկանում Լոուրենսը դարձավ Հարվարդի համալսարանի անդամ։ 1993 թվականին նա տեղափոխվեց Միչիգանի համալսարան, որտեղ 1997 թվականին դարձավ դոցենտ։
1998 թվականին Լոուրենսն ամուսնացավ Երուսաղեմի հրեական համալսարանի մաթեմատիկոս Արիյե Նեյմարկի հետ և վերցրեց ամուսնու ազգանունը՝ Ռութ Լոուրենս-Նեյմարկ։ Հաջորդ տարի նա ամուսնու հետ տեղափոխվեց Իսրայել որպես Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտի դոցենտ[4]։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Communications in Mathematical Physics ամսագրում Լոուրենսի 1990 թվականի "Homological representations of the Hecke algebra" աշխատությունը ներկայացնում է Լոուրենս-Կրամմեր գծային խմբերը։ 2000 և 2001 թվականներին հրապարակված աշխատություններում Դաան Կրամմերը և Սթիվեն Բիգլոուն հաստատեցին Լոուրենսի ներկայացրած խմբերի ճշտությունը։ Այս արդյունքն ուղեկցվում է «հյուսված խմբերը գծային են» արտահայտությամբ[6]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին դարձել է Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ[7]։
Ընտրված հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lawrence, R.J., Homological representations of the Hecke algebra, Communications in Mathematical Physics, V 135, N 1, pp 141–191 (1990).
- Lawrence, R. and Zagier, D., Modular forms and quantum invariants of 3-manifolds. Asian Journal of Mathematics, V 3, N 1, pp 93–108 (1999).
- Lawrence, R. and Rozansky, L., [Witten–Reshetikhin–Turaev Invariants of Seifert Manifolds]. Communications in Mathematical Physics, V. 205, N 2, pp. 287–314 (1999).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ 2,0 2,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «1985: Teenage genius gets a first». BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Ռութ Լոուրենս Mathematics Genealogy Project կայքում
- ↑ Bigelow, Stephen (2003), «The Lawrence–Krammer representation», Topology and geometry of manifolds, Proc. Sympos. Pure Math., vol. 71, Providence, RI: Amer. Math. Soc., էջեր 51–68, MR 2024629
- ↑ List of Fellows of the American Mathematical Society, retrieved 2013-01-27.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ruth Lawrence's home page at the Hebrew University of Jerusalem
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Լոուրենս» հոդվածին։ |
|