Jump to content

Մաքուր մաթեմատիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանախ-Տարսկու պարադոքսի իլյուստրացիան, մաքուր մաթեմատիկայի հանրահայտ արդյունքը Չնայած ապացուցվել է, որ միայն կտրել և պտույտը օգտագործելով հնարավոր է մի գունդը ձևափոխել երկու գնդերի, սակայն ֆիզիկական աշխարհում այն անհնար է։

Ընդհանուր առմամբ մաքուր մաթեմատիկա ասելով, հասկանում են գիտության ճյուղ, որ ուսումնասիրում է աբստրակտ գաղափարներ։

Տասնութերորդ դարից սկսած, այն ճանաչվում էր որպես մաթեմատիկական գործունեության բնագավառ, երբեմն բնութագրելով որպես սպեկուլյատիվ մաթեմատիկա[1], ի հակադրւմն ուղղությունների, որոնք հանդիպում են նավիգացիա, աստղագիտություն, ֆիզիկա, տնտեսագիտություն, ճարտարագիտություն և այլ ճյուղերի կարիքները բավարարելուն։ Մյուս պարզաբանումն այն է, որ մաքուր մաթեմատիկան պարտադիր չէ կիրառական մաթեմատիկա լինի․ կարելի է ուսումնասիրել աբստրակտ օբյեկտները իրենց ներքին բնույթից ելնելով, անկախ նրանից թե իրական կյանքում ինչպես են իրենց դրսևորում։ Չնայած մաքուր և կիրառական մաթեմատիկայի տեսակետները տարբեր փիլիսոփայություն ունեն, պրակտիկայում մաքուր և կիրառական մաթեմատիկայում համընկնումները շատ շատ են։

Իրական կյանքը նկարագրելիս ճշգրիտ մոդելներ մշակելու համար, շատ կիրառական մաթեմատիկոսներ հիմնվում են այնպիսի մեթոդների և միջոցների վրա, որոնք հաճախ դիտարկվում են որպես մաքուր մաթեմատիկական։ Մյուս կողմից, շատ մաքուր մաթեմատիկոսներ իրենց ոգևորությունը քաղում են բնության և հասարակական երևույթներից։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. See for example titles of works by Thomas Simpson from the mid-18th century: Essays on Several Curious and Useful Subjects in Speculative and Mixed Mathematicks, Miscellaneous Tracts on Some Curious and Very Interesting Subjects in Mechanics, Physical Astronomy and Speculative Mathematics.[1]