Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Einstein Institute of Mathematics, Hebrew University Վիքիպահեստում

Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ (եբր.՝ מָכוֹן אַייְנְשְׁטַייְן לְמָתֶמָטִיקָה‎), Երուսաղեմի հրեական համալսարանում 1925 թվականին հիմնադրված մաթեմատիկական գիտական հետազոտությունների կենտրոն: Լինելով առաջատար գիտահետազոտական ինստիտուտ՝ կենտրոնին անդամակցել և անդամակցում են Նոբելյան մրցանակակիրներ, Ֆիլդսյան մրցանակակիրներ, Վոլֆի մրցանակակիրներ և Իսրայելի մրցանակակիրներ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի հրեական համալսարանի պաշտոնական բացման արարողությունից մոտ մեկ տարի առաջ հրեա-ամերիկացի բարերար Ֆիլիպ Ուատենբերգը միջոցներ հատկացրեց Այնշտայնի անվան հետազոտական ինստիտուտի համար[2]:

1925 թվականին հիմնադրված Այնշտայնի մաթեմատիկայի ինստիտուտի առաջին դասախոսությունը կարդացել է Էդմունդ Լանդաուն (թվերի տեսության հիմնախնդիրների վերաբերյալ), բարձրագույն մաթեմատիկայի առաջին դասախոսությունը ժամանակակից եբրայերենով[3]: 1928 թվականին ինստիտուտը տեղափոխվել է Ֆիլիպ Վատտենբուրգի շենք[Նշում 1], որը նախագծել են Բենյամին Չայկինը և սըր Ֆրանկ Միրսը: Այդ շենքում ինստիտուտը գործել է մինչև 1948 թվական, երբ Հրեական համալսարանն այլևս մուտք չուներ Սկոպուս լեռ:

Էդմունդ Լանդաուն եղել է համալսարանի մաթեմատիկայի առաջին պրոֆեսորը և բանակցել է Ֆելիքս Կլայնի մասնավոր գրադարանը Գյոթինգենից Երուսաղեմ տեղափոխելու համար, որը հիմք ծառայեց Երուսաղեմի նոր մաթեմատիկական գրադարանի համար[4]: Համալսարանի ֆակուլտատիվ անդամներից են եղել Աբրահամ Ֆրենկելը և Միշել Ֆեկետեն[5]: Գերմանիայում նացիստական ռեժիմի օրոք մի շարք հետազոտողներ են միացել ինստիտուտին, այդ թվում՝ Իսայի Շուրը և Օտտո Տեպլիցը:

Israel Journal of Mathematics ամսագիրը հիմնադրվել է 1963 թվականին որպես Bulletin of the Research Council of Israel (F բաժին) շարունակություն: Ինստիտուտում համակարգչային գիտության բաժին ստեղծվել է 1969 թվականին, որը 1992 թվականին դարձել է Համակարգչային գիտության անկախ ինստիտուտ[Նշում 2]:

Նշանավոր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շմուել Ագմոն (1922- ), Իսրայելի մրցանակ (1991)
  • Ռոբերտ Աուման (1930- ), Իսրայելի մրցանակ (1994), Նոբելյան մրցանակ (2005)
  • Շաուլ Ֆոգուել (1931- )
  • Հիլել Ֆուրստենբերգ (1935- ), Իսրայելի մրցանակ (1993), Վոլֆի մրցանակ մաթեմատիկայից (2006)
  • Սերգիու Հարտ (1949- ), Իսրայելի մրցանակ (2018)
  • Գիլ Քալայ (1955- )
  • Իցխակ Կացնելսոն (1934- ), Ստիլի մրցանակ (2002)
  • Դավիդ Կաջդան (1946- ), Իսրայելի մրցանակ (2012)
  • Ռուտ Լոուրենս (1971- )
  • Ազրիել Լևի (1934- )
  • Էլոն Լինդենշտրաուս (1970- ), Ֆիլդսյան մրցանակ (2010)
  • Ալեքսանդր Լուբոցկի (1956- ), Իսրայելի մրցանակ (2018)
  • Մենախեմ Մագիդոր (1946- )
  • Աբրահամ Նեյման (1949- )
  • Իլյա Ռիպս (1948- ), Էրդյոշի մրցանակ (1979)
  • Ցլիլ Սելա (1962- )
  • Աներ Շալև (1958- )
  • Սահարոն Շելախ (1945- ), Էրդյոշի մրցանակ (1977), Պոլյա մրցանակ (1992), Վոլֆի մրցանակ (2001), Իսրայելի մրցանակ (1998), Ստիլի մրցանակ (2013)
  • Բենջամին Վայս (1941- )

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիմշոն Ամիցուր (1921-1994), Իսրայելի մրցանակ (1953)
  • Դրոր Բար-Նաթան (1966- )
  • Ժան Բուրգեն (1954- ), Ֆիլդսյան մեդալ (1994), Շոուի մրցանակ (2010), Առաջխաղացման մրցանակ մաթեմատիկայի բնագավառում (2017)
  • Արիե Դվորեցկի (1916-2008), Իսրայելի մրցանակ (1973)
  • Գրեգորի Էսկին (1936- )
  • Միշել Ֆեկետե (1886-1957), Իսրայելի մրցանակ (1955)
  • Աբրահամ Ֆրենկել (1891-1965), Իսրայելի մրցանակ (1956)
  • Էհուդ Հրուշովսկի (1959- ), Էրդյոշի մրցանակ (1994)
  • Յաել Կարշոն (1964- )
  • Յակոբ Կևիցկի (1904-1956), Իսրայելի մրցանակ (1953)
  • Յորամ Լինդենշտրաուս (1936-2012), Իսրայելի մրցանակ (1981)
  • Մոշե Մաշովեր (1936- )
  • Միշել Մաշչլեր (1927-2008)
  • Միշել Ռաբին (1931- ), Թյուրինգի մրցանակ (1976), Իսրայելի մրցանակ (1995)
  • Յուվալ Պերես (1963- ), Լոևեի մրցանակ (2001)
  • Էսթեր Սեյդեն (1908-2014)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այսօր համարվում է Estelle & Eugene Ferkauf գիտակրթական կենտրոնի մաս է կազմում:
  2. Այժմ Բենինի համակարգչային գիտության և ճարտարագիտության դպրոցի մաս է կազմում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Award highlights»։ Einstein Institute of Mathematics։ Վերցված է 1 December 2018 
  2. Katz Shaul (2004)։ «Berlin Roots - Zionist Incarnation: The Ethos of Pure Mathematics and the Beginnings of the Einstein Institute of Mathematics at the Hebrew University of Jerusalem»։ Science in Context (Cambridge University Press) 17 (1-2): 199–234։ doi:10.1017/S0269889704000092 
  3. «Edmund Landau and the Hebrew University»։ Hebrew University of Jerusalem։ 2004։ Վերցված է 1 December 2018 
  4. Corry Leo, Schappacher Norbert (2010)։ «Zionist Internationalism through Number Theory: Edmund Landau at the Opening of the Hebrew University in 1925»։ Science in Context 23 (4): 427–471։ doi:10.1017/S0269889710000177 
  5. «About our building»։ Einstein Institute of Mathematics։ Վերցված է 1 December 2018