Ռոսսիմոդա կոշիկի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսսիմոդա կոշիկի թանգարան
Տեսակարդյունաբերության թանգարան, մասնագիտացված թանգարան, պատկերասրահ և Q124830284?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՍտրա[2]
ՎայրVilla Foscarini Rossi?
ՀասցեVia Doge Alvise Pisani 1, 30039 Stra[2][1]30039[2]
Հիմնադրվել էհունիսի 24, 1995
Մակերես8000 քառակուսի մետր, 862 քառակուսի մետր
Այցելուներ522 մարդ (2020)[2], 4322 մարդ (2019)[3], 5557 մարդ (2018)[4] և 1400 մարդ (2021)[5]
Հավաքածուի չափս1350 արխիվային միավոր[4] և 1350 արխիվային միավոր[6]
Կայքmuseodellacalzatura.it
Քարտեզ
Քարտեզ

Ռոսսիմոդա կոշիկի թանգարան (իտալ.՝ Museo Rossimoda della calzatura), թանգարան Իտալիայի Վենետիկ գավառի Ռիվիերա դել Բրենտայի երկայնքով ձգվող Ստրա կոմունայի տասնյոթերորդ դարի Վիլլա Ֆոսկարինի Ռոսսի ճարտարապետական համալիրի գլխավոր վիլլայում։ Թանգարանը ներկայացնում է կանացի կոշիկների ավելի քան 1700 մոդելների հավաքածու, որոնք արտադրվել են համանուն կոշիկի գործարանի կողմից՝ բարձր նորաձևության տների հետ համագործակցությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1995 թվականին՝ կոշիկի Rossimoda footwear ընկերության հիմնադիր Լուիջինո Ռոսիի կամքով[7]։ Ի սկզբանե ստեղծվել է ընկերության բիզնես պատմությունը փաստելու համար, այնուհետև թանգարանն ավելի մեծ դեր է ստանձնել՝ վավերագրելու Ռիվիերա դել Բրենտայի ավանդական կոշիկները, ի լրումն հին վենետիկյան ավանդույթների և միջազգայնորեն ճանաչված դիզայներների կոշիկների ցուցադրման։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում են ամբողջ աշխարհի նորաձևության դիզայներների ստեղծած ավելի քան 1500 մոդելներ[8], ինչպես նաև այնպիսի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Ալեն Ջոնսը։

700 քառակուսի մետր ցուցասրահում՝ XVII դարի հեղինակավոր սրահների երկու հարկերում են գտնվում Vigo ընկերության և աշխարհի առաջատար նորաձևության տների հետ համագործակցության նախատիպերը։ Առաջին հարկում ներկայացված են այնպիսի ամերիկացի դիզայներներ, ինչպիսիք են Դոնա Կարանը, Մարկ Ջեյկոբսի Marc-ը, Porsche-ն, իսկ վերևի հարկում եվրոպական և միջերկրածովյան դիզայներների հետ համագործակցությունն է, ներառյալ Էմիլիո Պուչի, Yves Saint Laurent, Givenchy, Dior, Roger Vivier, Ֆենդի, Քրիստիան Մարի Մարկ Լակրուա), Céline, Կենզո, որոնց ավելի շատ տարածք է հատկացվել։

Թանգարանը ներառում է նաև տպագրություններ, գծանկարներ և քանդակներ Լուիջինո Ռոսսիի արվեստի մասնավոր հավաքածուից, այդ թվում Լակրուայի և Կարլ Լագերֆելդի բնօրինակ էսքիզներից, Էնդի Ուորհոլի տպագրությունների վերարտադրություններից, Ալենի Ջոնսի և Դանիել Սպոերիի քանդակներից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսսիմոդա կոշիկի թանգարան» հոդվածին։