Ռոսսիմոդա կոշիկի թանգարան
Ռոսսիմոդա կոշիկի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | արդյունաբերության թանգարան, պատկերասրահ, մասնավոր թանգարան և specialized museum? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ստրա[2] |
| Վայր | Villa Foscarini Rossi? |
| Հասցե | Via Doge Alvise Pisani 1, 30039 Stra[2][1]30039[2] |
| Հիմնադրվել է | հունիսի 24, 1995 |
| Մակերես | 8000 քառակուսի մետր, 862 քառակուսի մետր |
| Այցելուներ | 522 մարդ (2020)[2], 4322 մարդ (2019)[3], 5557 մարդ (2018)[4] և 1400 մարդ (2021)[5] |
| Հավաքածուի չափս | 1350 արխիվային միավոր[4] և 1350 արխիվային միավոր[6] |
| 45°24′32.36890″N 12°0′24.65017″E / 45.4089913611°N 12.0068472694°E | |
| Կայք | museodellacalzatura.it |
![]() | |
![]() | |
Ռոսսիմոդա կոշիկի թանգարան (իտալ.՝ Museo Rossimoda della calzatura), թանգարան Իտալիայի Վենետիկ գավառի Ռիվիերա դել Բրենտայի երկայնքով ձգվող Ստրա կոմունայի տասնյոթերորդ դարի Վիլլա Ֆոսկարինի Ռոսսի ճարտարապետական համալիրի գլխավոր վիլլայում։ Թանգարանը ներկայացնում է կանացի կոշիկների ավելի քան 1700 մոդելների հավաքածու, որոնք արտադրվել են համանուն կոշիկի գործարանի կողմից՝ բարձր նորաձևության տների հետ համագործակցությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1995 թվականին՝ կոշիկի Rossimoda footwear ընկերության հիմնադիր Լուիջինո Ռոսիի կամքով[7]։ Ի սկզբանե ստեղծվել է ընկերության բիզնես պատմությունը փաստելու համար, այնուհետև թանգարանն ավելի մեծ դեր է ստանձնել՝ վավերագրելու Ռիվիերա դել Բրենտայի ավանդական կոշիկները, ի լրումն հին վենետիկյան ավանդույթների և միջազգայնորեն ճանաչված դիզայներների կոշիկների ցուցադրման։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում պահվում են ամբողջ աշխարհի նորաձևության դիզայներների ստեղծած ավելի քան 1500 մոդելներ[8], ինչպես նաև այնպիսի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Ալեն Ջոնսը։
700 քառակուսի մետր ցուցասրահում՝ XVII դարի հեղինակավոր սրահների երկու հարկերում են գտնվում Vigo ընկերության և աշխարհի առաջատար նորաձևության տների հետ համագործակցության նախատիպերը։ Առաջին հարկում ներկայացված են այնպիսի ամերիկացի դիզայներներ, ինչպիսիք են Դոնա Կարանը, Մարկ Ջեյկոբսի Marc-ը, Porsche-ն, իսկ վերևի հարկում եվրոպական և միջերկրածովյան դիզայներների հետ համագործակցությունն է, ներառյալ Էմիլիո Պուչի, Yves Saint Laurent, Givenchy, Dior, Roger Vivier, Ֆենդի, Քրիստիան Մարի Մարկ Լակրուա), Céline, Կենզո, որոնց ավելի շատ տարածք է հատկացվել։
Թանգարանը ներառում է նաև տպագրություններ, գծանկարներ և քանդակներ Լուիջինո Ռոսսիի արվեստի մասնավոր հավաքածուից, այդ թվում Լակրուայի և Կարլ Լագերֆելդի բնօրինակ էսքիզներից, Էնդի Ուորհոլի տպագրությունների վերարտադրություններից, Ալենի Ջոնսի և Դանիել Սպոերիի քանդակներից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 17-րդ դարի տղամարդու կոշիկ
- 18-րդ դարի կոշիկ
- Եկեղեցական կոշիկ կարմիր կտորից և կաշվե ներբանից, 19-րդ դար
- Վենետիկյան կանացի կոշիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- 1 2 3 4 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- 1 2 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ Rossimoda: company profile. 2006. Venedig: Rossimoda.
- ↑ Monica Amari, Museums of companies: the culture of the art of art and history. Franco Angeli, 2010, 146.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսսիմոդա կոշիկի թանգարան» հոդվածին։ |

