Ռոլան Դյումա
Ռոլան Դյումա ( ֆր.՝ Roland Dumas, (օգոստոսի 23, 1922[1][2][3][…], Լիմոժ[4] - հուլիսի 3, 2024[5][4], Փարիզի 4-րդ շրջան, Paris Centre, Փարիզ, Ֆրանսիա[4]) ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան և դիվանագետ, սոցիալիստ, 1984 թվականի հուլիսի 19-ից դեկտեմբերի 7-ը եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար, 1984 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1986 թվականի մարտի 20-ը՝ Լորան Ֆաբիուսի կաբինետում Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների նախարար։
Դյուման կրկին ծառայել է Ֆրանսիայի Հանրապետությանը՝ 1988 թվականի մայիսի 12-ից մինչև 1993 թվականի մարտի 29-ը ղեկավարելով Միշել Ռոկարի, Էդիթ Կրեսոնի և Պիեռ Բերեգովայի գրասենյակների դիվանագիտական բաժինը, իսկ ավելի ուշ 1995-1999 թվականներին եղել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ։
Դյումայի նախագահությամբ Սահմանադրական խորհուրդը որոշել է հօգուտ Ֆրանսիայի նախագահի լիակատար դատական անձեռնմխելիության, ինչը վիճահարույց է համարվել՝ հաշվի առնելով բազմաթիվ սկանդալները, որոնցում ներգրավված են եղել Ժակ Շիրակը, և Դյուման։
2007 թվականի մայիսին Դյուման 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Ալբերտո և Անետ Ջակոմետիի հիմնադրամի միջոցները յուրացնելու հանցագործության համար։
Ռոլան Դյուման եղել է Իրաքի Արտակարգ իրավիճակների կոմիտեի անդամ, ավարտել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։
Մահացել է 2024 թվականի հուլիսի 3-ին 101 տարեկան հասակում[6][7]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո լեգեոնի սպա» (1995) Մարտական խաչ[8]
- «Մարտական խաչ» 1939–1945[8]
- «Կամավորական խաչ»[8]
- «Գերմանիայի Դաշնային Հանրապետության արժանիքների շքանշանի ասպետ Մեծ Խաչ»[8]
- «Իզաբելլա Կաթոլիկ շքանշանի Մեծ Խաչի ասպետ»[8]
- «Իտալիայի Հանրապետության Պատվո շքանշանի Մեծ Խաչ»[9]
- «Ղազախստանի Սահմանադրության 20 տարի» հոբելյանական մեդալ ( Ղազախստան, 2015)[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.lefigaro.fr/politique/roland-dumas-figure-de-la-politique-francaise-est-mort-20240703
- ↑ «Roland Dumas, ancien ministre et ancien président du Conseil constitutionnel, est mort». Le Monde.fr (ֆրանսերեն). 2024 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Roland Dumas, figure de la politique française, est mort». Le Figaro (ֆրանսերեն). 2024 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Биография (фр.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Текст указа (ит.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Участвовавший в разработке Конституции Казахстана экс-глава МИД Франции Дюма отмечен наградой». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլան Դյումա» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հուլիսի 3 մահեր
- 2024 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հակասիոնականություն
- Մասոններ
- Քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի փաստաբաններ