Jump to content

Ռոլան Դյումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլան Դյումա
ֆր.՝ Roland Dumas
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1922(1922-08-23)[1][2][3][…]
ԾննդավայրԼիմոժ[4]
Մահացել էհուլիսի 3, 2024(2024-07-03)[5][4] (101 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 4-րդ շրջան, Paris Centre, Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և իրավաբան
Ծնողներհայր՝ Georges Dumas?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, նախագահ, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար և Սահմանադրական խորհրդի անդամ
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ռազմական խաչ 1939—1945 թթ.[6] Croix du combattant volontaire 1939–1945[6] Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» և մեդալ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 20 տարի»
ԱնդամությունFrench Forces of the Interior?[7]
Ստորագրություն
Изображение автографа
 Roland Dumas Վիքիպահեստում

Ռոլան Դյումա ( ֆր.՝ Roland Dumas, (օգոստոսի 23, 1922(1922-08-23)[1][2][3][…], Լիմոժ[4] - հուլիսի 3, 2024(2024-07-03)[5][4], Փարիզի 4-րդ շրջան, Paris Centre, Փարիզ, Ֆրանսիա[4]) ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան և դիվանագետ, սոցիալիստ, 1984 թվականի հուլիսի 19-ից դեկտեմբերի 7-ը եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար, 1984 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1986 թվականի մարտի 20-ը՝ Լորան Ֆաբիուսի կաբինետում Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների նախարար։

Դյուման կրկին ծառայել է Ֆրանսիայի Հանրապետությանը՝ 1988 թվականի մայիսի 12-ից մինչև 1993 թվականի մարտի 29-ը ղեկավարելով Միշել Ռոկարի, Էդիթ Կրեսոնի և Պիեռ Բերեգովայի գրասենյակների դիվանագիտական բաժինը, իսկ ավելի ուշ 1995-1999 թվականներին եղել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ։

Դյումայի նախագահությամբ Սահմանադրական խորհուրդը որոշել է հօգուտ Ֆրանսիայի նախագահի լիակատար դատական անձեռնմխելիության, ինչը վիճահարույց է համարվել՝ հաշվի առնելով բազմաթիվ սկանդալները, որոնցում ներգրավված են եղել Ժակ Շիրակը, և Դյուման։

2007 թվականի մայիսին Դյուման 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Ալբերտո և Անետ Ջակոմետիի հիմնադրամի միջոցները յուրացնելու հանցագործության համար։

Ռոլան Դյուման եղել է Իրաքի Արտակարգ իրավիճակների կոմիտեի անդամ, ավարտել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։

Մահացել է 2024 թվականի հուլիսի 3-ին 101 տարեկան հասակում[8][9]։

  • «Պատվո լեգեոնի սպա» (1995) Մարտական խաչ[10]
  • «Մարտական խաչ» 1939–1945[10]
  • «Կամավորական խաչ»[10]
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետության արժանիքների շքանշանի ասպետ Մեծ Խաչ»[10]
  • «Իզաբելլա Կաթոլիկ շքանշանի Մեծ Խաչի ասպետ»[10]
  • «Իտալիայի Հանրապետության Պատվո շքանշանի Մեծ Խաչ»[11]
  • «Ղազախստանի Սահմանադրության 20 տարի» հոբելյանական մեդալ ( Ղազախստան, 2015)[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
  5. 5,0 5,1 5,2 https://www.lefigaro.fr/politique/roland-dumas-figure-de-la-politique-francaise-est-mort-20240703
  6. 6,0 6,1 Le Maitron (ֆր.) — 1964.
  7. Mémoire des hommes (ֆր.) — 2003.
  8. «Roland Dumas, ancien ministre et ancien président du Conseil constitutionnel, est mort». Le Monde.fr (ֆրանսերեն). 2024 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.
  9. «Roland Dumas, figure de la politique française, est mort». Le Figaro (ֆրանսերեն). 2024 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Биография (фр.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  11. «Текст указа (ит.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  12. «Участвовавший в разработке Конституции Казахстана экс-глава МИД Франции Дюма отмечен наградой». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլան Դյումա» հոդվածին։