Jump to content

Ռոզա Ֆրիդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Ֆրիդման
անգլ.՝ Rose Friedman
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1911
ԾննդավայրՍտարիյ Չարտորիսկ (գյուղ, Մանևիչի շրջան), Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 18, 2009(2009-08-18)[1][2] (97 տարեկան)
Մահվան վայրԴեյվիս, Յոլո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Ռիդ քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ և գրող
ԱմուսինՄիլթոն Ֆրիդմեն[3][2]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներԴեվիդ Ֆրիդման և Jan Martel?
 Rose Friedman Վիքիպահեստում

Ռոզա Դայրեքթոր Ֆրիդման (անգլ.՝ Rose Director Friedman, դեկտեմբեր 1911, Ստարիյ Չարտորիսկ (գյուղ, Մանևիչի շրջան), Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 18, 2009(2009-08-18)[1][2], Դեյվիս, Յոլո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի տնտեսագետ։ Հայտնի տնտեսագետ Ահարոն Դայրեքթորի (1901–2004) քույրը և Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանի կինը (1912–2006)[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Դայրեքթոր Ֆրիդմանը ծնվել է 1910 թվականի դեկտեմբերին Ստարի Չարտորիյսկ գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Վոլինի շրջանի Մանևիչի շրջան)։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթվի մասին տվյալները բացակայում են։ 1913 թվականին նրա ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ[5]։ Ֆրիդմանը սովորել է Չիկագոյի համալսարանի Ռիդ քոլեջում, որտեղ եղել է Ֆրենկ Նայթի ասպիրանտը։ Նա ամուսնու հետ միասին «Ռոզա և Միլթոն Ֆրիդման» հիմնադրամի հիմնադիրն է[6]։ Հետագայում աշխատել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Ֆրիդմանը 1938 թվականից ամուսնացած է Միլթոն Ֆրիդմանի հետ[7]։ Ռոզա և Միլթոն Ֆրիդմանները ունեցել են երկու երեխա՝ դուստրը Ջանեթը և որդին Դեյվիդը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Դայրեքթոր Ֆրիդմանը մահացել է 2009 թվականի օգոստոսի 18-ին 98 տարեկան հասակում Կալիֆոռնիայի Դևիս քաղաքում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը սրտի կաթվածն էր։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կապիտալիզմ և ազատություն» (անգլ.՝ Capitalism and Freedom), 1962 թվական, Մ. Ֆրիդմանի համահեղինակությամբ։
  • «Աղքատություն. սահմանում և հեռանկար», 1965 թվական։
  • «Ընտրության ազատություն» (անգլ.՝ Free to Choose), 1980 թվական, Մ. Ֆրիդմանի հետ համահեղինակ
  • «Միլթոն և Ռոզա Ֆրիդման. երկու երջանիկ մարդիկ»[8], (անգլ.՝ Milton and Rose D. Friedman, Two Lucky People), 1998 թվական, Ֆրիդմանի հետ համագործակցությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.bloomberg.com/apps/news?pid=20601087&sid=aCLbgqpnozjg
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Weber B. Rose Friedman, Economist and Collaborator, Dies at 98(անգլերեն) // The New York Times / (not translated to en-us)(untranslated), New York City: New York Times Company, (untranslated), 2009. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. http://hoohila.stanford.edu/friedman/MF_bio.php
  4. Rose Friedman, Distinguished Economist, dies // The University of Chicago official site, August 18, 2009 Արխիվացված Օգոստոս 23, 2009 Wayback Machine.(անգլ.) — 19.08.2009.
  5. Weber, Bruce (2009 թ․ օգոստոսի 19). «Rose Friedman, Economist and Collaborator, Dies at 98» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
  6. «Rose Friedman». www.c-span.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին. {{cite web}}: Text "C-SPAN.org" ignored (օգնություն)
  7. Jensen T. Rose Friedman, 1910—2009: Economist who wrote books and devised policies with husband — economist Milton Friedman // Chicago Tribune, August 19, 2009.(անգլ.) — 19.08.2009.
  8. «Wayback Machine» (PDF). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]