Ռոբի Քին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբի Քին
Robbie Keane
Ռոբի Քինը Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ, 2011թ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբերտ Դևիդ Քին
Ազգությունը իռլանդացի
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1980(1980-07-08)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Իռլանդիա
Հասակ 176 սմ
Քաշ 74 կգ
Դիրք

երկրորդ հարձակվող

հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Գալաքսի
Համար 7

Ռոբի Քին (անգլ.՝ Robbie Keane, հուլիսի 8, 1980(1980-07-08)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է երկրորդ հարձակվողի և հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքերում։ Հանդես է եկել Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, ընդ որում, եղել է թիմի ավագը 2006 թվականի մարտից մինչև 2016 թվականի օգոստոսը։

Քինն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբում՝ 17 տարեկան հասակում իր նորամուտի խաղում դառնալով դուբլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում ն դարձավ «գայլերի» լավագույն ռմբարկուն և գոլ խփեց իր երկրի ազգային հավաքականում։ Ռոբին Իռլանդիայի հավաքականում անցկացրել է 146 խաղ, որոնցում խփել է 68 գոլ։

Պատանի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինը ծնվել է 1980 թվականի հուլիսի 8-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի հարավում։ Նրա ծնողները Ռոբերտ և Աննա Քիններն են։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է Դուբլինի տեղական թիմում[4][5] 1997 թվականին նա տեղափոխվում է Անգլիա՝ պայմանագիր ստորագրելով «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» հետ[6]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոտտենհեմ Հոտսպուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրի» գլխավոր մարզիչ Գլեն Հոդլը պայմանագիր ստորագրեց Ռոբի Քինի հետ։ «Տոտտենհեմի» իր առաջին խաղում լոնդոնյան ակումբը 3-2 հաշվով հաղթեց «Վեստ Հեմ Յունայթեդին»։ «Տոտտենհեմում» Քինն առաջին գոլը խփեց «Բլեքբեռն Ռովերսի» դարպասին (2-1)։ Այդ մրցաշրջանում իռլանդացին 13 գոլ խփեց, այդ թվում հեթ-տրիկը «Էվերթոնի» դարպասին։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսի 28-ին Քինը տեղափոխվեց «Լիվերպուլ» և չորս տարվա պայմանագիր ստորագրեց մերսիսայդյան ակումբի հետ[7]։ Գործարքի արժեքը կազմեց 20,3 մլն ֆունտ՝ ևս 2 մլն բոնուսների տեսքով։ Քինը ստացավ 7 համարի մարզաշապիկը, որը նրանից առաջ հագել էին ակումբի լեգենդներ Քևին Կիգանը և Քենի Դալգլիշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Thomas, Phil (2008 թ․ հուլիսի 30). «Keane: Move was a dream». The Sun. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  5. Silver, Dan (2008 թ․ հուլիսի 28). «10 Things you need to know about Robbie Keane». Daily Mirror. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  6. Hassall, Paul (2008 թ․ հուլիսի 29). «Ten things you didn't know about Keane...». Liverpool F.C. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  7. Кин подписал четырёхлетний контракт с клубом Արխիվացված 2009-01-05 Wayback Machine//LiverpoolFC.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբի Քին» հոդվածին։