Ռոբերտ Աքսելրոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Աքսելրոդ
անգլ.՝ Robert Marshall Axelrod
Ծնվել էմայիսի 27, 1943(1943-05-27)[1] (80 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, պրոֆեսոր, քաղաքագետ և հետազոտող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[1] և Միչիգանի համալսարան[1]
Գործունեության ոլորտքաղաքագիտություն և խաղերի տեսություն[3]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[1]
Ալմա մատերԵյլի համալսարան (1969)[1] և Չիկագոյի համալսարան (1964)[1][2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարHayward Alker?
Եղել է գիտական ղեկավարLars-Erik Cederman?, Bear Frederick Braumoeller?[5] և Dan Reiter?[5]
Պարգևներ

Ռոբերտ Աքսելրոդ (անգլ.՝ Robert Axelrod, մայիսի 27, 1943(1943-05-27)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքագետ, Միչիգանի համալսարանի քաղաքական գիտությունների և պետական քաղաքականության պրոֆեսոր։ Համալսարանում սկսել է աշխատել 1974 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքսելրոդը ավարտել է Չիկագոյի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը 1964 թվականին։ 1969 թվականին Յեյլի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ քաղաքագիտության ոլորտում։ 1968- 1974 թվականներին դասավանդել է Բերկլիի կալիֆորնիական համալսարանում։ 1974 թվականից սկսած դասավանդում է Միչիգանի համալսարանում։

Նա առավել հայտնի է էվոլյուցիոն փոխհամագործակցության վերաբերյալ իր աշխատություններով։ Թեմատիկային նա անդրադարձել է իր մի շարք աշխատություններում, հատկապես «Փոխհամագործակցության էվոլյուցիա» աշխատության մեջ[9]։ Ներկայումս, նրա գիտական հետաքրքրությունները ներառում են դժվարությունների տեսությունը և միջազգային անվտանգության ոլորտը։ Աքսելրոդը միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ է[10]։

Անդամակցում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիային, Մաքարթուրի կրթաթոշակի հնգակի դափնեկիր է։ Ստացել է մրցանակ Գիտությունների ամերիկյան ասոցիացիայից մրցանակ՝ քաղաքագիտության մեջ մեծ ավանդի համար։ 1985 թվականին անդամակցել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիային[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Utter G. H. Axelrod, Robert // American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — P. 11—13. — ISBN 978-0-313-31957-0
  2. 2,0 2,1 2,2 2,3 Contemporary AuthorsGale. — ISSN 0275-7176; 0010-7468
  3. http://www.nasonline.org/member-directory/members/58105.html
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
  6. https://www.skytteprize.com/prize-laureates
  7. https://gsas.yale.edu/documents/wilbur-cross-medalists-1966-2023-year
  8. https://www.nasonline.org/programs/awards/behavioral-research.html
  9. Axelrod, Robert The Evolution of Cooperation, Basic Books, (1984), ISBN 978-0-465-02122-2
  10. Membership Roster - Council on Foreign Relations
  11. «Book of Members, 1780-2010: Chapter A» (PDF). American Academy of Arts and Sciences. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.