Ռոբերտ Աքսելրոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Աքսելրոդ
անգլ.՝ Robert Marshall Axelrod
Professor RobertMAxelrod.png
Ծնվել էմայիսի 27, 1943(1943-05-27)[1] (79 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, պրոֆեսոր և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[1] և Միչիգանի համալսարան[1]
Գործունեության ոլորտՔաղաքագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[1]
Ալմա մատերԵյլի համալսարան (1969)[1] և Չիկագոյի համալսարան (1964)[1][2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարHayward Alker?
Եղել է գիտական ղեկավարLars-Erik Cederman?, Bear Frederick Braumoeller?[4] և Dan Reiter?[4]
Պարգևներ

Ռոբերտ Աքսելրոդ (անգլ.՝ Robert Axelrod, մայիսի 27, 1943(1943-05-27)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքագետ, Միչիգանի համալսարանի քաղաքական գիտությունների և պետական քաղաքականության պրոֆեսոր։ Համալսարանում սկսել է աշխատել 1974 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքսելրոդը ավարտել է Չիկագոյի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը 1964 թվականին։ 1969 թվականին Յեյլի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ քաղաքագիտության ոլորտում։ 1968- 1974 թվականներին դասավանդել է Բերկլիի կալիֆորնիական համալսարանում։ 1974 թվականից սկսած դասավանդում է Միչիգանի համալսարանում։

Նա առավել հայտնի է էվոլյուցիոն փոխհամագործակցության վերաբերյալ իր աշխատություններով։ Թեմատիկային նա անդրադարձել է իր մի շարք աշխատություններում, հատկապես «Փոխհամագործակցության էվոլյուցիա» աշխատության մեջ[5]։ Ներկայումս, նրա գիտական հետաքրքրությունները ներառում են դժվարությունների տեսությունը և միջազգային անվտանգության ոլորտը։ Աքսելրոդը միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ է[6]։

Անդամակցում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիային, Մաքարթուրի կրթաթոշակի հնգակի դափնեկիր է։ Ստացել է մրցանակ Գիտությունների ամերիկյան ասոցիացիայից մրցանակ՝ քաղաքագիտության մեջ մեծ ավանդի համար։ 1985 թվականին անդամակցել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիային[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Utter G. H. Axelrod, Robert // American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — P. 11—13. — ISBN 978-0-313-31957-0
  2. 2,0 2,1 2,2 2,3 Contemporary AuthorsGale. — ISSN 0275-7176; 0010-7468
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. Axelrod, Robert The Evolution of Cooperation, Basic Books, (1984), ISBN 978-0-465-02122-2
  6. Membership Roster - Council on Foreign Relations
  7. «Book of Members, 1780-2010: Chapter A»։ American Academy of Arts and Sciences։ Արխիվացված օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է ապրիլի 28, 2011