Ռոբ Ռիգլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբ Ռիգլ
Ծնվել էապրիլի 21, 1970(1970-04-21) (54 տարեկան)
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
ԿրթությունUniversity of Kansas Medical Center?, Webster University?, Կանզաս նահանգի համալսարան, Shawnee Mission South High School? և Defense Information School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սպա, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, հեռուստահաղորդավար, հրապարակախոս, զինվոր և կատակերգու
Պարգևներ և մրցանակներ
Humanitarian Service Medal
robriggle.com

Ռոբերտ Ալեն «Ռոբ» Ռիգլ կրտսեր (անգլ.՝ Robert Allen "Rob" Riggle, Jr., ապրիլի 21, 1970(1970-04-21), Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կատակերգակ, որ հայտնի է The Daily Show և Saturday Night Live հեռուստաշոուներից, ինչպես նաև «Վաճառողը», «Տղաները Վեգասում», «Եկ լինենք ոստիկաններ», «21 Ջամփ փողոց» և «Հիմարը և ավելի հիմարը 2» ֆիլմերից։ ԱՄՆ ծովային հետևակազորի կորպուսի պահեստի փոխգնդապետ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգլը ծնվել է ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում, Սանդրա Սյու (օրիորդական ազգանունը՝ Հարգիս) և Ռոբերտ Ալեն Ռիգլների ընտանիքում[1][2]։ Մեծացել է Կանզաս նահագում՝ Օվերլենդ Պարկում[3][4], որտեղ ավարտել է Shawnee Mission South ավագ դպրոցը։ 1992 թվականին ավարտել է Կանզասի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան թատրոնի և կինոյի բնագավառում՝ միաժամանակ ստանալով օդաչուի արտոնագիր։ Եղել է Phi Gamma Delta եղբայրության անդամ[4]։ 1997 թվականին ընդունվել է Վեբստեր համալսարան։

1990 թվականին Ռիգլն ընդունվել է ԱՄՆ ծովային հետևակազորի կորպուս։ Շուտով որոշել է կենտրոնանալ կատակերգակի կարիերայի վրա, թեև շարունակել է ծառայել։ Վերաորակավորվելով օդաչուից հասարակության հետ կապի սպայի՝ Ռոբ Ռիգլը եղել է մի քանի մարտական կետերում։ Ինը տարի ծառայելուց հետո ուղարկվել է կորպուսի պահեստային կազմ։ 2013 թվականի հունվարի 1-ին Ռիգլն անցել է թոշակի փոխգնդապետի աստիճանով[5][6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998-2000 ս Upright Citizens Brigade տարբեր կերպարներ
1998-2004 ս Ուշ գիշեր Կոնան Օ’Բրայենի հետ Late Night with Conan O'Brien տարբեր կերպարներ
2003 ֆ Pushing Tom Բոբ
2004 ս Straight Plan for the Gay Man Ռոբ
2004 ս Շապելի շոու Chappelle's Show
2004 ֆ Պարտվածներ Blackballed: The Bobby Dukes Story Էդդի Ռեյնոլդս
2004 ֆ Terrorists
2004-2005 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live տարբեր դերեր
2005-2006 ս Լավ, ինքորփորեյշն Love, Inc. Քյորտիս
2006 ս Գրասենյակ The Office կապիտան Ջեք
2006 ս Դանդաղ զարգացում Arrested Development Ջոն Վան Հյուսեն
2006 ֆ Ռիկի Բոբի։ Ճանապարհի թագավոր Talladega Nights: The Ballad of Ricky Bobby Ջեք Թլմոնտ
2006 ֆ Երեխաներ առանց հսկողության Unaccompanied Minors Հոֆման
2006-2007 ս Campus Ladies Գլեն
2007 ս Family Values Թեո Գլադինգս
2007 ֆ Wild Girls Gone
2007-2008 ս Human Giant տարբեր դերեր
2007-2008 ս Bronx World Travelers тренер
2008 ֆ Խորթ եղբայրներ Step Brothers Ռենդի
2009 ֆ Տղաները Վեգասում The Hangover սպա Ֆրանկլին
2009 ֆ Վաճառողը The Goods: Live Hard, Sell Hard Փիթեր Սելեկ
2009 ֆ May the Best Man Win Ջոն Ֆրիմեն
2009-2010 ս Ամուրի Գարի Gary Unmarried Միտչ
2009-2010 ս Ամերիկյան հայրիկ American Dad! տարբեր դերեր
2010 ֆ Furry Vengeance Ռիգս
2010 ֆ Վարձու մարդասպաններ Killers Հենրի
2010 ֆ The Other Guys Մարտին
2010 ֆ Սիրո հեռավորության վրա Going the Distance Ռոն
2010 ս Չակ Chuck Ջիմ Ռայ
2010 ս Գլեն Մարտին Glenn Martin, DDS Դյուկ
2010 ֆ Team Spitz Ջեֆ Սպից
2010-2011 ս Հեռուստաալիք «Այրվիր դժոխքում» Funny or Die Presents Տաբակ / Քլեյ/ Քել
2010-2012 ս Քլիվլենդի շոու The Cleveland Show Չեթ Բաթլեր
2011 ֆ Ճանապարհին High Road Ջեյմս Մելոուն ավագ
2011 ֆ When Harry Met Sally 2 with Billy Crystal and Helen Mirren մարզիչ
2011 ս Ստուդիա 30 30 Rock Ռեջի
2011 ֆ The Navy Seal Who Killed Osama Bin Laden լեյտենանտ Ջոն Մաքլելան
2011 ֆ Լարի Քրաուն Larry Crowne Ջեք Սթրանգ
2011 ս Issues
2011 ֆ Գարշելի ամերիկացիներ Ugly Americans / սերժանտ Դրիլ
2011 ս Մանկական հիվանդանոց Childrens Hospital Բրոք Ստրայկեր
2011 ֆ Behind the Music Video with Enrique Iglesias
2011 ս Երջանիկ ավարտ Happy Endings Դրյու
2011 ֆ Prep & Landing: Naughty vs. Nice Նոել
2011 ֆ Տնային խաղ Home Game Ջո
2011-2013 ս ՀՆԲ։ Սան Դիեգո NTSF:SD:SUV ՌԾՆ նախագահ
2012 ս Կասկածելի Sketchy
2012 ս Վիկտորիա հաղթող Victorious պրոռեկտոր Դիքերս
2012 ֆ Բոլորը սիրում են կետերին Big Miracle Դին Գլովակի
2012 ֆ HJ Gloves
2012 ֆ Լորաքս The Lorax միստր Օ’Հարե
2012 ֆ Բնության կանչ Nature Calls Ջենտրի
2012 ֆ 21 Ջամփ փողոց 21 Jump Street միստր Ուոլտերս
2012 ս World Series of Dating Դոյլ Մաքմաուս
2012 ս Ուիլֆրեդ Wilfred Քևին Ջեսկուայր
2012 ս Նոր աղջիկ New Girl Մեծ Շմիդտ
2013 ֆ The Gabriels Քեն Գաբրիել
2013 ս Coogan Auto Ջերի Կուգան
2013 ֆ Կադրեր The Internship Ռենդի
2013 ս Հարբած պատմություն Drunk History Ջ. Էդգար Հուվեր
2013-2014 ս Ժամանակակից ընտանիք Modern Family Գիլ Տորպ
2014 ս Just Before I Go Ռոուլի Սթենսֆիլդ
2014 ֆ Dragula Հենրի
2014 ս Մարոն Maron Ռոբ Ռիգլ
2014 ֆ 22 Ջամփ փողոց 22 Jump Street միստր Ուոլտերս
2014 ֆ The Pro Բոբի Ուելչ
2014 ֆ Եկ լինենք ոստիկաններ Let's Be Cops սպա Սիգարս
2014 ֆ Հիմարը և ավելի հիմարը 2 Dumb and Dumber To Թրևիս
2014 ֆ Մինչև դժոխք և հետ Hell & Back Կուրտ
2015 ֆ Բացարձակ ամեն ինչ Absolutely Anything Գրանտ
2015 ֆ Ապստամբած մեռյալներ Dead Rising Ֆրենկ Վեստ
2015 ֆ Հյուրանոց Տրանսիլվանիա 2 Hotel Transylvania

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gutierrez, Lisa (2013 թ․ փետրվարի 2). «Rob Riggle is one of Hollywood's — and football's — funniest personalities». The Kansas City Star. Mi-Ai Parrish. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  2. Sandra Sue Hargis
  3. «Kansans of the Year: Rob Riggle». The Topeka Capital-Journal. 2008 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  4. 4,0 4,1 Stangler, McKay (2007 թ․ մարտի 5). «Sh*ts and Riggles». Lawrence.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  5. Lt. Col. Rob Riggle at Ease as Comedic Actor
  6. Famous Veteran: Rob Riggle

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Ռիգլ» հոդվածին։