Ռեթեոս Պերպերյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռեթեոս Պերպերյան արմտ. հայ.՝ Ռեթէոս Պէրպէրեան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1848[1] |
Ծննդավայր | Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] |
Վախճանվել է | ապրիլի 7, 1907[1] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս և տնտեսագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Ներսեսյան վարժարան (1866)[1] |
Աշխատավայր | Պերպերյան վարժարան[1] և Երկրագունտ |
Զավակներ | Օննիկ Պերպերյան, Շահան Պերպերյան և Մաննիկ Պերպերյան |
Ռեթեոս Պերպերյան Վիքիդարանում | |
Reteos Berberian Վիքիպահեստում |
Ռեթեոս Հակոբի Պերպերյան (հոկտեմբերի 10, 1848[1], Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] - ապրիլի 7, 1907[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ։
Օննիկ և Շահան Պերպերյանների հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեթեոս Պերպերյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում։ 1866 թվականին ավարտել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ 1876 թվականին հիմնել է Պերպերյան վարժարանը։ Պերպերյանի «Առաջին տերեւք» (1877), «Խոհք եւ յուշք» (1904) ժողովածուները կրում են ֆրանսիական ռոմանտիզմի, մասնավորապես Լամարթինի ազդեցությունը։ Վերջինիս մի շարք բանաստեղծությունները թարգմանել է հայերեն՝ «Մահ Սոկրատա», «Լիճ» և այլն։ Անդրանիկ բանաստեղծությունները սիրո և բնության երգեր են, վերջին շրջանի գործերում իշխում է փիլիսոփայական խոհը։
Պերպերյանի մանկավարժական-բարոյագիտական հայացքները («Դաստիարակի մը խօսքերը», 1901, «Դպրոց եւ Դպրութիւն», 1907[3]) հիմնված են գեղեցիկի, բարու և ճշմարիտի սկզբունքների վրա։ Կարևորել է կնոջ դերը հասարակության մեջ։ Ըստ նրա՝ բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։
Պերպերյանը գրել է նաև հրապարակախոսական-փիլիսոփայական աշխատություններ։ Տնտեսագիտության հիմնական խնդիրներին մոտեցել է դասական քաղաքատնտեսության դիրքերից։ Հարստության ստեղծման, ապրանքի արժեքի, փողի մասին դատել է՝ ելնելով արժեքի աշխատանքային տեսության սկզբունքներից։ Վերլուծելով աշխատավարձի էությունը՝ աշխատավորի համար գլխավորը համարել է իրական աշխատավարձը և այն անմիջականորեն կապել կենսամիջոցների գների հետ։ Կապիտալը բնորոշել է որպես «խնայված» հարստություն և ոչ թե շահագործման արդյունք։
Հանդես է եկել նաև Հրաչյա կեղծանունով[4]։ Մահացել է Սկյուտարում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու բանախօսութիւնք, ԿՊ, 1880
- Համառօտ քաղաքական տնտեսութիւն...ԿՊ, 1883
- Դրամ, ԿՊ, 1886
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարապետյան Պ, Մեծ դաստիարական և ուսոցչապետ Ռեթէոս Յ. Պէրպէրյան, ԿՊ, 1933։
- Թևոսյան Ա. Ռեթեոս Պերպերյան։ Փիլիսոփայական և հասարակական-քաղաքական հայացքները, Երևան, 1989։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 279.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1049775554 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ռեթէոս Յ. Պէրպէրեան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեթեոս Պերպերյան Արխիվացված 2021-01-23 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեթեոս Պերպերյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեթեոս Պերպերյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 279)։ |
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 7 մահեր
- 1907 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ մանկավարժներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ տնտեսագետներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայ ուսուցիչներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության կրթական գործիչներ